ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել մաքսային տեսուչների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
Շվեդիայի հավաքականի ինստագրամյան էջը հաղորդել է, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի մեկնի Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը:
Իշխող կոալիցիան լքած Դաշնակցությունը չի գաղտնազերծում, թե ինչպե՞ս է քվեարկելու մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության ժամանակ։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց դիրքորոշումը կհայտնեն ավելի ուշ։
Ֆրանսիայում գործող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ապրիլի 25-ին հրապարակել է մամուլի ազատության ինդեքսը:
Բանակցությունները հեռանկարային են այն դեպքում, երբ կողմերը մեկը մյուսին լսելու ցանկություն ունեն:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը բացառիկ հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ապրիլի 28-ին անձամբ հանդես է գալու հայտարարությամբ:
Ինչպես հայտնի է՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր հանրահավաք են անցկացնելու ոչ թե Երևանում, այլ՝ Գյումրիում: Քիչ հետո նրանց ավտոշարասյունը կհասնի Գյումրիի Վարդանանց հրապարակ:
Հոլանդացին, այնուամենայնիվ, չի գնացել թոշակի: Հոլանդիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը պատմել է, որ մոտ է ֆուտբոլ վերադառնալուն:
Երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների բուռն ընթացքը՝ անհնազանդության խաղաղ ցույցերի տեսքով, մայրաքաղաքում երկօրյա դադար է վերցրել: Ինչպես հանրության լայն զանգվածները, այնպես նաև քաղաքական էլիտան, սպասում են մայիսի 1-ին Ազգային ժողովում կայանալիք հատուկ նիստին, որի ընթացքում կքննարկվի ՀՀ վարչապետի ընտրության հարցը:
Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ապրիլի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս չի կողմնորոշվել, թե ինչպես է քվեարկելու մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ։ Խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ քննարկումները, հանդիպումներն անընդհատ ռեժիմով շարունակվում են և որոշում դեռևս չի կայացվել։
Պետական եկամուտների կոմիտեն պահանջում է հայկական Politik.am լրատվամիջոցից զերծ մնալ չհիմնավորված տեղեկատվություն տարածելու գործելաոճից: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ դատական դեպարտամենտը պարզաբանում է տարածել՝ կապված Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Հայաստանը լքելու վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի տարածած տեղեկատվության հետ:
Ապրիլի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:
Փանմունջոմից Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մեկնումով պաշտոնապես ավարտվել է վերջին մեկ տասնամյակի ընթացքում առաջին միջկորեական գագաթնաժողովը։
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել հանդիպել Հայաստանի խորհրդարանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ:
ՀՀԿ-ն բաց է բանակցությունների և քննարկումների համար, սակայն չի պատրաստվում բանակցել ուլտիմատումների և պարտադրանքների ձևաչափով: ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ձախողմանը:
Խոսելով Ծառուկյան-Փաշինյան համագործակցության ընթացքից, այն ֆոնին, երբ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան համագործակցության փորձերը Փաշինյանի կողմից խիստ քննադատության էին արժանացել, Ռուբեն Բաբայանը նշում է՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ խնդիր է դրված օրակարգում»:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն ասաց, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել.
«Նախ՝ իշխանափոխություն տեղի չի ունեցել մի պարզ պատճառով. ցանկացած մարդ, ով գոնե մեկ անգամ ընթերցել է մեր Սահմանադրությունը, կհասկանա՝ ինչ է նշանակում իշխանափոխություն: Խորհրդարական կառավարման ձևի երկրում իշխանափոխություն բացառապես ենթադրում է խորհրդարանական մեծամասնության փոփոխություն: Վարչապետ կամ այլ պաշտոնյաների փոփոխությունը չի կարող երբեք դիտվել իշխանափոխություն»:
Հավակնոտ տղամարդ: Լոնդոնի «Ֆուլհեմի» ամերիկացի սեփականատեր Շահիդ Խանը պաշտոնական առաջարկ է արել Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ 90-հազարանոց «Ուեմբլի» մարզադաշտի գնման վերաբերյալ:
ՀՀ վերահսկիչ պալատից ստացվել է 2017 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարությում իրականացված՝ հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի ստուգման արդյունքները, որոնցով արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր:
Առնվազն ութ պաղեստինցիներ են վերքեր ստացել իսրայելացի զինվորականների հետ տեղի ունեցած նոր բախումների հետեւանքով, հարյուրավոր մարդիկ տուժել են արցունքաբեր գազից, որը կիրառվել է Գազայի հատվածի սահմաններին բողոքի ակցիաների հերթական շարքի ընթացքում:
ոսկվայի դրամատիկական թատրոնի ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, որի հոսպիտալացման մասին հայտնի է դարձել ապրիլի 26-ին, կարող է հիվանդանոցում մնալ մեկ շաբաթ:
Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է.
Հարգելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հայրենակիցներ,
Կիպրոսն անհանգստացած է Թուրքիայում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարության պլաններից:
«Այն, ինչ այս օրերին տեղի ունեցավ Հայաստանում, կմնա ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային պատմության և քաղաքագիտական մտքի մեջ։ Առաջիկայում բազմաթիվ համալսարանների քաղաքագիտության և համաշխարհային պատմության դասընթացներում այս զարգացումները հաստատ քննարկվելու են»: