Ադրբեջանը մամուլի ազատության ինդեքսում կրկին ամենաանազատ երկրների շարքում է
Ֆրանսիայում գործող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ապրիլի 25-ին հրապարակել է մամուլի ազատության ինդեքսը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Կազմակերպությունը հետազոտությունն իրականացրել է 180 երկրների շրջանում: Զբաղեցնելով 163-րդ տեղը՝ Ադրբեջանը կրկին դասվել է ամենաանազատ մամուլ ունեցող երկրների շարքը:
Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար ճնշում են գործադրում հայտնի ընդդիմադիր լրատվամիջոցների, օրինակ՝ Meydan TV-ի և «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության վրա, արգելափակում դրանք:
Ադրբեջանի կառավարությունը լուրջ գրաքննության է ենթարկում երկրի ներսում գործող ԶԼՄ-ների գործունեությունը:
Ալիևյան բռնատիրական վարչակարգի կամակատար ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, լրագրողների անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները: Իշխանությունն արտասահմանից քննադատող գործիչների վրա Ադրբեջանի իշխանական ուժերը ճնշում են գործադրում նրանց ադրբեջանաբնակ հարազատների միջոցով: