Բաժիններ՝

Առնվազն ութ պաղեստինցի է վիրավորվել Գազայում իսրայելացի զինվորների հետ բախումների ընթացքում

Առնվազն ութ պաղեստինցիներ են վերքեր ստացել իսրայելացի զինվորականների հետ տեղի ունեցած նոր բախումների հետեւանքով, հարյուրավոր մարդիկ տուժել են արցունքաբեր գազից, որը կիրառվել է Գազայի հատվածի սահմաններին բողոքի ակցիաների հերթական շարքի ընթացքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է միջատարածքի բուժծառայությունների ներկայացուցիչ Աշրաֆ ալ Քիդրան:

«Վերադարձի մեծ երթ» ընդհանուր անվանումը կրող բողոքի ակցիաները շարունակվում են հինգերորդ ուրբաթն անընդմեջ, այդ ժամանակաշրջանում զոհվել է մոտավորապես 40 մարդ: «Կան մարտական փամփուշտներից ութ վիրավորներ, հարյուրավոր մարդիկ գազերից տուժել են Գազայի հատվածի արեւելյան սահմանի տարբեր շրջաններում»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30