Բաժիններ՝

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ապրիլի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և ներկայացվել է այս օրերին Պաշտպանի աշխատանքի մանրամասները։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են հավաքների ու երթերի մասնակիցների իրավունքների լիարժեք երաշխավորման, լրագրողների մասնագիտական անխոչընդոտ գործունեության կարևորությունը: Կարևորվել է բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովումը, անկախ նրանից՝ խոսքը վարչական, թե քրեական վարույթի մասին է:

Օրեր առաջ տեղի էր ունեցել ևս մեկ հեռախոսազրույց Դունյա Միյատովիչի նախաձեռնությամբ, որի ժամանակ նա Պաշտպանին խնդրել էր տեղեկացնել երկրում տեղի ունեցող հետագա զարգացումների մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս