ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա: Այդ մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ կայացած զրույցում:
Ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 25-ին, ժամը 11:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 1 հասցեում ավտոմեքենայի տակ նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նոր հայտարարություն է արել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ հայտնելով, որ Կրեմլի դիրքորոշումը մնում է անփոփոխ:
«Իշխանությունը պետք է հեռանա, իշխանությունն իրենց պապական սեփականությունը չէ, պետք է ունենան արժանապատվություն՝ տեսնելով այս համազգային ընդվզումը, առանց մանիպուլյացիաների՝ հեռանան»,- «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերով ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Քիչ առաջ Վարդենիսում ավտոճանապարհը փակած մի խումբ անձիք թույլ չեն տվել անցնել մարտական ծառայության մեկնող զինվորական ավտոշարասյանը։
«Հարգելի լրատվամիջոցներ, հաշվի առնելով ճանապարհների դժվարանցանելիությունը, ՀՀ ԶՈւ-երի կառավարման և մարտունակության ապահովման բնականոն գործընթացը ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ։ Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել»:
Եվրամիությունը լրացուցիչ 3 մլրդ եվրո կհատկացնի Թուրքիային առաջիկա երկու տարում սիրիացի փախստականներին օգնություն ցուցաբերելու համար:
Իտալիան նշում է Նացիստական օկուպացումից եւ ֆաշիստական դիկտատուրայից ազատագրման 73-րդ տարեդարձը. այդ առթիվ ապրիլի 25-ին ամբողջ երկրում տեղի են ունենում տոնական ցույցեր ու հանրահավաքներ։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անընդունելի է համարում, երբ քաղաքական գործիչը վերջնագրերով է խոսում և փորձում թելադրել իր կամքը:
Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ընթացող քաղաքական գործընթացներն անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ:
«Բանակցությունների հետ կապված վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն արել է, խոսել է, ես ավելացնելու բան չունեմ»:
Ռուսաստանն սկսել է C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) արտադրությունը Թուրքիայի համար:
Մենք կբոյկոտենք արտահերթ ընտրությունները, ընդ որում՝ ակտիվ բոյկոտի միջոցով։
Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային գործողությունների ընթացքում առանձնանում են ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցողները, որոնք խախտում են երթևեկության կանոնները, վտանգում երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, անհարկի ազդանշաններով խախտում համաքաղաքացիների անդորրը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2018 թվականի Մամուլի ազատության ցուցիչը:
«Քիչ առաջ հանդիպում ունեցանք ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ»:
«Ստեղծված իրավիճակում լուծումը պետք է լինի քննարկումների և բանակցությունների ճանապարհով։ Վարչապետը դիմել է hանրապետության նախագահին։ Քննարկումների ժամանակ կառաջանան ընդհանուր մոտեցումներ, և դրանց ՀՀԿ-ն կհամաձայնի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ճեպազրույցը լրագրողների հետ:
Չինաստանի Տյանցզինի (երկրի հյուսիս) մունցիպալիտետի ոստիկանությունը քաղաքում էլեկտրականության սպառման արտասովոր բարձր մակարդակի վերաբերյալ տեղական էլեկտրացանցի դիմումից հետո առգրավել է 600 համակարգիչներ, որոնք օգտագործվում էին բիթքոինների մայնինգի համար:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամները ժողովրդի շարքերում են և անվերապահորեն պաշտպանում են նրա արդարացի պահանջը՝ կազմաքանդել գործող արատավոր համակարգը:
Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերն ավարտվեցին վարչապետի հրաժարականով, սակայն արդեն այսօր փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի չկայացած երկխոսության ֆոնին հանրապետությունում կրկին լարված մթնոլորտ է:
Երևանում ապրիլի 12-ից 23-ը ներառյալ ավտոկայանատեղերի վճարի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի:
Գլխավոր քարտուղարը հետևում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, և նա ի գիտություն է ընդունել ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հրաժարականի մասին։
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
Իրանի հետ միջուկային գործարքը գործում է եւ պետք է պահպանվի՝ ինչ էլ որ լինի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցում երկու քաղաքացու վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. վարորդը ձերբակալվել է:
«Օրինաց երկիր» կուսակցությունը, որ արդեն մեկ շաբաթ է իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում համաժողովրդական ընդվզմանը և ամենօրյա ռեժիմով հնչեցված քաղաքական հայտարարություններով իր զորակցությունն ու քաղաքական աջակցությունն է ցուցաբերել խաղաղ քաղաքացիական անհնազանդությանը…
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից լինելով ընդվզող քաղաքացիների շարքերում, կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորություններն ու խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը պարտադրել ընտրել ժողովրդի թեկնածուին իբրև ժամանակավոր կառավարության ղեկավար: