Ինչի՞ն ենք գնում՝ դիկտատուրայի՞ն ու թելադրանքի՞ն. Կարեն Կարապետյանը վերջնագրերով խոսելու մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անընդունելի է համարում, երբ քաղաքական գործիչը վերջնագրերով է խոսում և փորձում թելադրել իր կամքը:

«Ես շատ եմ հարգում մեր բոլոր քաղաքական գործիչների ու լիդերների կարծիքը, բայց երբ խոսում ենք քաղաքական մշակույթի, հանդուրժողականության մասին, պետք է հասկանանք, որ չենք կարող ուլտիմատիվ ասել սա չպիտի լինի, այն պետք է լինի, ո՞վ է դա որոշում: Մի տարբերակ կա որոշելու, դա ընտրությունն է, գուցե նա, ում Նիկոլ Փաշինյանը չի սիրում, ժողովրդի մի զանգվածը սիրում է: Եվ հակառակը: Հիմա հակառակ կողմը դուրս գա, ասի՞ այս կուսակցությունը պետք է վերացնենք: Ինչի՞ն ենք գնում՝ դիկտատուրայի՞ն, թելադրանքի՞ն: Ընտրություն անենք հասկանանք, մեր զանգվածն ում է ուզում»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետի պաշտոնակատարը կարծում է, որ հասարակությունում առկա խնդիրները տեղափոխվում են քաղաքական կուսակցություններ, դրանք առկա են բոլոր ուժերի մոտ, այդ թվում՝ իրենց քաղաքական թիմում: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տալիս շարունակական աշխատանք տանել դրանք շտկելու ուղղությամբ: «Հաջորդ ընտրություններն էլ են թերություններ ունենալու, ոչ թե կանխավ ասում եմ, որ ինչ-որ բաներ արդարացնեմ հետագայում, այլ պետք է հասկանանք, որ այն հիվանդությունները, խնդիրները, որ մեր հասարակությունն ունի, տեղափոխվում են նաև քաղաքական կուսակցություններ»,-ասաց Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս