«Ալյանս» կուսակցությունը, որպես «Ծառուկյան» դաշինքի մաս, կանգնած լինելով համաժողովրդական շարժման շարքերում և երկար տարիներ պայքարելով Հանրապետական կուսակցության իշխանության դեմ հայտարարում է, որ պաշտպանելու է միայն դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում, եթե նա առաջադրվի:
«Երբ 1988-ին ես ընդամենը 12 տարեկան էի, ես և եղբայրս փախչում էինք տնից, ծնողներին խաբում էինք, որ գնում ենք բակ խաղալու և գալիս էինք Ազատության հրապարակ»։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կարատեի WSF վարկածով աշխարհի իններորդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կամո Ունանյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն այսօրվա հանրահավաքի ժամանակ պատմեց, որ այսօր մի ծիծաղելի միջադեպ է տեղի ունեցել.
««Գրանդ հոլդինգ» ընկերության Վարդանյան եղբայրները՝ որպես տնօրեններ, միացել են շարժմանը»,- այսօրվա հանրահավաքին այս մասին հայտարարեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։
Երևանի բժշկական կենտրոններում բուժվում է հանրահավաքների տարբեր օրերին տուժած 6 քաղաքացի։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօրվա հանրահավաքի ժամանակ ասաց. «Այս իրողությունը կայացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Եվ սա մեր համախմբվածությամբ պետք է տանի օրորոցային խաղաղության․ ոչ մի ոստիկան, ոչ մի ինչ-որ ծառայության աշխատակից իրավունք չունի բռնանալ ժողովրդի ազատության վրա։ Սա 30 վերածնունդ է, սա նոր շունչ, նոր պուլս պետք է տա մեր ապագա սերնդին»։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 23-ին, ժամը 23:51-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում` դեպի Հաղթանակի զբոսայգի տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հաթակ բարձրացան նաև երաժիշտներ Արամո և Էմմա Պետրոսյանները:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զառա Բաթոյանը այսօրվա հանրահավաքի ժամանակ ներողություն խնդրեց Ռոբերտ Աբաջյանի պապիկի անունից ներկայացած և ելույթ ունեցած անձնավորության քայլի համար։
ՀՀ ոստիկանության պետի խոսքը ոստիկանությանը և հանրությանը:
Շիրակի մարզպետարանից հերքում են մարզպետ Արթուր Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը: Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից փոխանցեցին, որ մարզպետ Արթուր Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան այսօր պաշտոնաթող եղած ոստիկանության ծառայողները, ովքեր ասացին, որ ժողովրդի կողքին են։
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը։ Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն ասաց, որ պետք է հնարավորինս կազմակերպված լինել. «Իշխանությունն այլևս իրավիճակին չի տիրապետում, խուճապի մեջ է»։
Կշռադատված խոսքեր՝ ֆրանսիացի աստղի կողմից: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատասխանել է ամռանը ՊՍԺ հնարավոր տեղափոխության և անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ լարված հարաբերությունների մասին հարցերին:
ԵԼՔ դաշինքը Հայաստանի վարչապետի պաշտոնում համաժողովրդական շարժման թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը առաջադրելու նախագիծ է կազմել:
Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը նույնպես անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին:
ԱՄՆ-ի կառավարությունն զբաղվում է արաբական աշխարհի «ռեսուրսները թալանելով», ուստի ամերիկացիները պետք է հեռանան տարածաշրջանից:
Ստիպված եմ մեկ անգամ ևս հրապարակավ հանդես գալ ի լուր մեր ողջ ժողովրդի, բայց այս անգամ դիմելով ձեզ: Որքան էլ իմ հրաժարականից հետո տրամադրվել էի չմիջամտել քաղաքական գործընթացներին, հիմա համարում եմ, որ պարտավոր եմ անել դա:
Ապրիլի 25-ին` ժամը 17:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից թեթև վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մարտուն Նվերի Խերունցը:
Կրակոց Վանաձորում. խուլիգանությունը բացահայտվել է:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) շարունակում է նախապատրաստվել առաջիկա մենամարտին:
Հանրապետության հրապարակում մեկնարկում է «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը:
Զարմանալի խոսքեր «Բարսելոնայի» լեգենդի համար: Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռիվալդոն խորհուրդ է տվել Նեյմարին փախչել Ֆրանսիայից:
«Գազպրոմ Արմենիա»- ՓԲԸ-ն հերքում է այն լուրերը, թե ցույցերին մասնակցելու համար ընկերությունն աշխատակիցներին ազատում է ցույցերին մասնակցելու համար։
Ոստիկանությունը հայտարարում է, որ փողոցները փակելու պատճառով շտապ օգնության և հանրային սպասարկման այլ տրանսպորտային միջոցները չեն կարողանում տեղաշարժվել Երևան քաղաքի մի շարք փողոցներում:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Կողմերն անդրադարձել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարևորելով այն երկխոսությամբ և Սահմանդրության շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը:
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է քաղաքական կոալիցիային մասնակցությունը դադարեցնելու մասին: ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: