Բաժիններ՝

Իտալիան նշում է Ֆաշիզմից ազատագրման 73-րդ տարեդարձը

Իտալիան նշում է Նացիստական օկուպացումից եւ ֆաշիստական դիկտատուրայից ազատագրման 73-րդ տարեդարձը. այդ առթիվ ապրիլի 25-ին ամբողջ երկրում տեղի են ունենում տոնական ցույցեր ու հանրահավաքներ։

1945 թվականի ապրիլին Իտալիայի հյուսիսում սկսվեց զինված ապստամբություն, որի արդյունքում, ինչպես նաեւ հակահիտլերյան կոալիցիայի զորքերի մարտական գործողությունների շնորհիվ երկիրն ազատագրվեց գերմանական օկուպացումից եւ ֆաշիզմից:

Ապրիլի 25-ին Դիմադրության շարժման մարտիկները, որոնց թվում եղել են նաեւ ֆաշիստական ճամբարներից փախած խորհրդային քաղաքացիներ, ազատագրել են Միլանը եւ Թուրինը: 1946 թվականին հենց այդ օրն է առաջին անգամ նշվել որպես ազգային տոն: 1949 թվականից ապրիլի 25-ը պաշտոնապես հայտարարվել է Ազատագրման ազգային տոն, որը նշվում է երկրի ամբողջ տարածքում:

Ազգային տոնի առթիվ հանդիսությունները, բազմամյա ավանդույթի համաձայն, սկսվել են առավոտյան Հռոմի կենտրոնում Հայրենիքի զոհասեղանի մոտ կայացած արարողությամբ: Հանրապետության նախագահ Սերջո Մատարելան պսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին: Պետության ղեկավարին ուղեկցում էին վարչապետ Պաոլո Ջենտիլոնին, Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատին, Պատգամավորների պալատի ղեկավար Ռոբերտո Ֆիկոն եւ պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին:

Իտալիայի ազատագրման 73-րդ տարեդարձի առթիվ ցույցերն ապրիլի 25-ին անցկացվում են Հռոմում, Միլանում, Թուրինում, Ֆլորենցիայում եւ Իտալիայի բազմաթիվ այլ քաղաքներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս