
«ՌԴ-ն Հայաստանում մոտ ապագայում կոնսենսուսային լուծման հույս ունի.» Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նոր հայտարարություն է արել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ հայտնելով, որ Կրեմլի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք նախկինի նման կարծում ենք, որ դա (Հայաստանի-խմբ.) ներքին գործ է և հուսով ենք, որ մեր հայ բարեկամները կկարողանան իրադրությունը կարգավորել ու մոտ ապագայում հասնել կայուն կառուցվածքի և կոնսենսուսային լուծման»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ ռուսական կողմը շարունակում է մեծ ուշադրությամբ հետևել այդ իրադրությանը: