«Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա». Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա: Այդ մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ կայացած զրույցում:

«Մենք նման հարց չենք քննարկել, իսկ այդ հարցի վերաբերյալ այլ մեկնաբանությունների համար կարող եք դիմել դատախազություն»,- նշեց Բաղդասարյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինքն անձամբ կողմ կքվեարկի՞ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին, եթե նման նախաձեռնություն լինի, Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ տվեց «եթե»-ներով չառաջնորդվել:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30