2017 թ. ԵՄ-ն 75.7 միլիարդ եվրոյի օգնություն է հատկացրել
Եվրոպական Միությունը և իր անդամ պետությունները շարունակում են լինել Զարգացման պաշտոնական աջակցության (ODA) ոլորտում աշխարհի առաջատար դոնորը: Ինչպես հաստատում են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Զարգացման աջակցության կոմիտեի (ՏՀԶԿ-ԶԱԿ) հրապարակած նոր տվյալները, 2017 թվականի ընթացքում այդպիսի աջակցության ընդհանուր ծավալը կազմել է 75.7 միլիարդ եվրո:
Տվյալ գումարը, չնայած նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ նվազմանը, կազմում ԵՄ-ի Համախառն ազգային եկամուտի (GNI) 0.5 տոկոսը և զգալիորեն գերազանցում է Զարգացման աջակցության կոմիտեի (DAC)՝ ոչ ԵՄ անդամների 0.21 տոկոս միջին ցուցանիշը: 2017թ. hամաշխարհային ODA-ն կրճատվեց՝ 2016թ. 131 միլիարդ եվրոյից հասնելով 130 միլիարդ եվրոյի: Հատկանշական է, որ 2017թ. ԵՄ-ի հավաքական ODA-ն կազմել է համաշխարհային ODA-ի 57 տոկոսը:
Միջազգային համագործակցության և զարգացման հարցերով հանձնակատար Նեվեն Միմիկան ասել է. «ԵՄ-ն և իր անդամ պետությունները շարունակում են տրամադրել ընդհանուր Զարգացման պաշտոնական աջակցության կեսից ավելին՝ համաշխահային մասշտաբով ներդրումներ կատարելով մարդկանց, ավելի ուժեղ հաստատությունների և հասարակությունների համար:
Այնուամենայնիվ, ես մեծապես մտահոգված եմ ԵՄ-ի հավաքական ODA-ի և ամբողջ աշխարհում զարգացման աջակցության նվազման կապակցությամբ: Որպես աշխահի առաջատարODA մատակարար՝ ԵՄ-ն պետք է ցուցաբերի առաջնորդություն և պատասխանատվություն»: ԵՄ-ն և իր անդամ պետությունները հետևողականորեն առաջնորդել են զարգացման ֆինանսավորման համաշխարհային ջանքերը:
2015 թվականին Ադիս Աբեբայի գործողությունների ծրագրի ու 2030 թվականի Կայուն զարգացման օրակարգի ընդունումից ի վեր, ԵՄ հավաքական օգնությունն աճել է 7.8 միլիարդ եվրոյով, ինչը կազմում է 12 տոկոս, մինչդեռ ODA/GNI- ի հարաբերակցությունը աճել է 6 տոկոսով՝ հիմնվելով ԵՄ-ի և նրա անդամ պետությունների՝ աշխարհում բարգավաճման, խաղաղության և կայուն զարգացման խթանման կայուն ջանքերի վրա:
EU NEIGHBOURS News