Բաժիններ՝

Telegram մեսենջերի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Telegram-ի օգտատերերը դժվարություններ են ունենում մեսենջերի հետ աշխատելիս: Խնդիրը վերաբերում է ինչպես հավելվածին, այնպես էլ վեբ-կլիենտին։ Telegram-ը հաստատել է մեսենջերի աշխատանքում տեղի ունեցած խափանումը, ինչը հետեւում է ընկերության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրությունից:

«Եվրոպայում, Մերձավոր Արեւելքի եւ ԱՊՀ-ի երկրներում մեր օգտատերերը խնդիրներ են ունենում միանալու փորձ անելիս»,-ասված է Telegram-ի հաղորդագրության մեջ: Ծառայությունը պարզում է խափանման պատճառները եւ հույս ունի այն վերացնել առաջիկա ժամերին, հաղորդել «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս