Բաժիններ՝

Ալբերտ Էյնշտեյնի ջութակը աճուրդի են դրել Նյու Յորքում

Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկին՝ Ալբերտ Էյնշտեյնին (1879-1955 թթ.), պատկանող ջութակը մարտի 9-ին կվաճառեն Bonhams-ի Նյու Յորքի աճուրդում: Daily Express թերթի տվյալներով՝ նախնական կարգով լոտը գնահատվում է 100 հազարից մինչեւ 150 հազար դոլար: Ֆիզիկոսն սկսել է ջութակ նվագել վեց տարեկան հասակում:

Սակայն միայն 13 տարեկանում, երբ Էյնշտեյնն իր համար բացահայտեց Մոցարտի ջութակի սոնատները, երաժշտությունը դարձավ նրա կյանքի բաղկացուցիչ մասը: Նրա երկրորդ կնոջ՝ Էլզայի վկայությամբ, որի խոսքը մեջբերված է Bonhams-ի կայքում, երաժշտությունն օգնում էր նրան, երբ նա խորհրդածում էր իր տեսությունների շուրջ: Նշվում է, որ Էյնշտեյնը հազվադեպ էր ՝ճանապարհորդում առանց ջութակի:

Երաժշտությունն այնքան կարեւոր էր ֆիզիկոսի համար, որ իր աշխատանքային գրաֆիկի համաձայնեցման ժամանակ գիտնականը յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա երեկոն տրամադրում էր Փրինսթոնի իր տանը նվագելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս