Բաժիններ՝

«Կոշ» ՔԿՀ 26-ամյա դատապարտյալը Երևանում դանակահարել է ընկերուհուն, երբ նա պատմել է նախկին ընկերների մասին

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 26-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել ընկերուհու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ և դատապարտվել 4  տարի 6 ամիս 28 օր ժամկետով ազատազրկման։

Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա Երևանում գտնվող բնակարանում, խանդի հողի վրա վիճաբանել է ընկերուհու հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Դատաքննությամբ, գործի տվյալներով, դատարանը հիմնավորված է համարել, որ ամբաստանյալն ավելի վաղ դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով։ Պատիժը կրել է «Կոշ» քրեակատարաողական հիմնարկում։ Պատիժը կրելու ընթացքում բջջային հեռախոսով ծանոթացել է տուժողի հետ, որից հետո նրանց միջև ձևավավորվել են մտերիմ հարաբերություններ։

Ըստ դատական ակտի՝ հետագայում ամբաստանյալն ազատվել է պատժի կրումից և նույն օրը գնացել մորեղբոր տուն, մի քանի ժամ մնացել է այնտեղ, որից հետո գնացել է տուժողի բնակարան, քանի որ այդ օրը եղել է տուժողի ծննդյան օրը։ Ամբաստանյալը ծանոթացել է տուժողի մոր, ինչպես նաև մորեղբոր տղայի հետ։ Երեկոյան բնակարան են այցելել տուժողի մտերիմները, նշել են նրա ծննդյան տարեդարձը, որի ընթացքում ալկոհոլ են օգտագործել։

Կարդացեք նաև

Երեկոյան, երբ հյուրերը գնացել են, տուժողն ամբաստանյալին առաջարկել է միասին գնալ ակումբ զվարճանալու։ Ամբաստանյալը դեմ է եղել նրա առաջարկին, որի պատճառով վիճաբանություն է ծագել։ Նա զայրացել է տուժողի վրա և ձեռքը բարձրացնելով՝ ասել, որ կհարվածի։ Այդ ժամանակ տուժողը վեր է կացել, ոտքով դիպել է սեղանին, որը շրջվել է, և մի քանի ափսեներ ու բաժակներ են կոտրվել։ Դրանից հետո ամբաստանյալը հեռացել է։

Ըստ դատական ակտի՝ հաջորդ օրն առավոտյան ամբաստանյալը կրկին գնացել է տուժողի բնակարան և ողջ օրն անցկացրել այնտեղ։ Խանդի հողի վրա վիճաբանել է տուժողի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։ Հարվածելուց հետո խոհանոցային դանակը նետել է սեղանի վրա, տուժողն այն վերցրել է, իսկ ամբաստանյալը քաշելով՝ փորձել է խլել դանակը, որի ժամանակ վնասել է իր ձախ ձեռքի դաստակի հատվածը։ Այնուհետև վիրակապել է տուժողին, վերջինս փոխել է հագուստները և պառկել։ Այդ ընթացքում պայմանավորվել են տան անդամներին խաբել և ասել, իբրև թե խոհանոցային դանակը պատահաբար է մտել կնոջ որովայնը, երբ վերջինս անսպասելի ցատկել է ամբաստանյալի գիրկը։ Գիշերը տուժողն իրեն լավ չի զգացել, ցավազրկող է ընդունել, իսկ առավոտյան նրա վիճակը վատացել է։ Զանգահարել են շտապօգնություն և կնոջը տեղափոխել են բժշկական կենտրոն։

Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ  անազատության մեջ գտնվելու ընթացքում հեռախոսով ծանոթացել է տուժողի հետ։

Տուժողի ծննդյան հաջորդ օրը գնացել է նրա տուն և ողջ օրը մնացել է այնտեղ։ Ինքը նստած է եղել հյուրասենյակում՝ բազկաթոռին, իսկ տուժողն՝ իր ոտքին։ Այդ ընթացքում տուժողն իրեն պատմել է նախկին ընկերների մասին, սակայն ինքն ասել է, որ չի ցանկանում լսել, թե նա նախկինում ում հետ է շփվել, դա իրեն չի հետաքրքրում։ Դա զայրացրել է իրեն, և պահանջել է իր գրկից վեր կենալ։ Տուժողը կանգնել է իր կողքին, ձեռքը դրել է գլխին և ասել, որ էլի բան է ցանկանում պատմել իր նախկին կյանքից։ Ինքը խանդել է և բազկաթոռի կողային հատվածում դրված խոհանոցային դանակը վերցնելով, աջ ձեռքով հարվածել է տուժողի որովայնին, որից հետո դանակը գցել է սեղանի վրա։ Տուժողը վերցրել է դանակը, իսկ ինքը մտածելով, որ հնարավոր է՝ ինքնավնասում կատարի, ձախ ձեռքով քաշել և վերցրել է դանակը, որի ժամանակ վնասվել է իր ձախ ձեռքը։

Դրանից հետո օգնել է տուժողին, պառկեցրել է մահճակալին, ընկերուհին փոխել է արյունոտված բլուզը և տաբատը։ Ինքը վիրակապել է նրա վերքը։ Այդ ժամանակ լոգարանից դուրս է եկել կնոջ մորաքրոջ որդին, ում պատմել են, իբրև թե տուժողը պատահաբար թռել է իր գիրկը, և այդ ժամանակ դանակն անզգուշությամբ դիպել է նրան ու վնասել։ Քիչ հետո տուն է վերադարձել տուժողի մայրը, ում ոչինչ չեն պատմել։ Գիշերը, երբ կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նրան ցավազրկող է ներարկել։ Ամբողջ գիշեր արթուն է մնացել, եղել է տուժողի կողքին։ Առավոտյան դուրս է եկել տնից, պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել է Կիևյան փողոց, ճանապարհին դանակը նետել է։ Վերադարձել է բնակարան և տեսնելով, որ ընկերուհին իրեն լավ չի զգում, զանգահարել է շտապօգնություն, որից հետո տուժողին տեղափոխել են բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս