Բաժիններ՝

Այս տարի Օսկարի առաջադրված ամենաոճային ֆիլմերը. հագուստը բառերից խոսուն է

Երբ մտածում եք Օսկարի նորաձևության մասին, առաջին հերթին Ձեր մտքին գալիս են սելեբրիթիների զգեստները և թանկարժեք զարդերը: Բայց նորաձևության տեսանկյունից երբեմն լավագույն կերպարներին կարելի է հանդիպել արծաթագույն էկրանին:

INSIDER-ը ներկայացնում է այս տարի Օսկարի առաջադրված ամենաոճային ֆիլմերը, որտեղ հագուստը հաճախ շատ ավելին է փոխանցում, քան բառերը:

Չնայած ֆիլմի երևակայական տարրին՝ «Ջրի ձևը» պատմականորեն ճշգրիտ կերպով ընտրված հագուստներ շնորհիվ ցուցադրում է 60-ական թվականները: Հատկապես ուշադրության է արժանի գլխավոր հրեոսուհու՝ Էլայզայի (Սալի Հոուքինս) հանդերձանքը՝ ցածր կրունկով կոշիկները, մարգարտյա վզնոցները, որոնք շատ նորաձև էին հենց 60-ականներին: 

Կենրոնանալով վառ գույների և շորտերի վրա, «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմը հիանալի կերպով ցուցադրում է միտումները, որոնք տարածված էին 80-ականների Եվրոպայում: Էլիոն և Օլիվերը (Թիմոթե Շալամե և Արմի Համեր) իսկապես շատ էսթետիկ տեսք ունեին ֆիլմում: 

«Գեղեցկուհին և Հրեշը» ֆիլմում կերպարները լիովին համապատասխանում էին մուլտֆիլմին: Իսկ Բելը (Էմմա Ուոթսոն) հասարակ, բայց շատ նորաձև հագուստ էր կրում: 

«Հեռացիր» ֆիլմի հանդերձանքները խորհրդանշում են լարվածությունը, որը կա ֆիլմում: Առաջին հայացքից ֆիլմում հերոսների հագուտսները շատ հասարակ են, բայց դրանց գույները հատուկ են ընտրված եղել ֆիլմի հագուստի դիզայներ Նադին Հադերսի կողմից. այս լուսանկարում Քրիս Վաշինգթոնի (Դենիել Կալույա) հագին մոխրագույն վերնաշապիկ է, որը «սևերի և սպիտակների արանքում գոյություն ունեցող գույնն է»: 

«Լեդը Բըրդ»-ում գլխավոր հերոսուհին՝ Սիրշա Ռոնանը տեսարաններից մեկում կրում է սպիտակ վերնաշապիկ և վանդակավոր զգեստ, ինչը շատ բնորոշ է 2000-ականներին: 

Զարմանալի չէ, որ այս ցանկում հայտնվել է «Թափանցիկ թել» ֆիլմը, որը շատ ոճային էր և հատկապես հիացնում էր ստորև պատկերված վարդագույն ժանյակավոր զգեստը: INSIDER-ին տված հարցազրույցում ֆիլմի հագուստի դիզայներ Մարկ Բրիջեսը պատմել է, որ ցանկանում էր ստեղծել գույնով և ժանյակներով հարուստ զգեստ, որը կպատմեր տվյալ տեսարանի պատմությունը: 

Կեյ Գրեհեմի (Մերիլ Սթրիփ) զգեստը կենտրոնական դիրք է զբաղեցնում «Գաղտնի դոսյե» ֆիլմում: 

«Մութ ժամանակներ» ֆիլմում հիշարժան էր այն, որ մանրակրկիտ ուշադրության էր արժանացել յուրաքանչյուր կերպարի հագուստ: 

«Վիկտորիա և Աբդուլ» ֆիլմը հրաշալի կերպով պատկերում է՝ ինչպիսին է եղել թագավորական ընտանիքի ներկայացուցիչների և նրանց շրջապատող մարդկանց հագուստը: 

«Մոլլիի խաղը» ամբողջությամբ գլամուրի մասին է: 

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս