Բաժիններ՝

Հայաստանի սպառողական շուկայում հունվարին գնաճը եղել է 2.7 տոկոս

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.7 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.7 տոկոս գնաճով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նախորդ տարեվերջի համեմատ աճել են 5.1 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.5 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.2 տոկոսով:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում ընթացիկ տարվա հունվարին 2017-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.4-3.6 տոկոսով, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատ քաղաքում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.5 տոկոսով:

2018-ի հունվարին 2017-ի հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.7 տոկոս, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ)` 104 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 103.5 տոկոս, ծառայությունների սակագներինը` 100.6 տոկոս:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս