Երևանի 82-ամյա բնակիչը դիզվառելիք է լցրել վարագույրի վրա և փորձել է հրկիզել. նա տեղափոխվել է ոստիկանություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 17:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վարշավյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում կա ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացի, ով դիզվառելիքը լցրել է վարագույրի վրա և սպառնում է հրկիզել այն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը՝ 1936 թ. ծնված Հ. Գ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: