
Վթար Գեղարքունիքում. 4 անձ հոսպիտալացվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 7-ին, ժամը 17:58-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ Լիճք գյուղից դեպի Մարտունի քաղաք տանող ճանապարհահատվածում բախվել են ВАЗ 2110 մակնիշի 30 ՏՕ 105 համարանիշի, Volkswagen մակնիշի 30 AD 808 համարանիշի և BMW մակնիշի 35 FD 181 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն: