Սաստիկ քամին ավերածություններ է գործել Թբիլիսիում
Սաստիկ քամին, որն անցած ողջ գիշեր չի դադարել Թբիլիսիում, տապալել է ծառեր, վնասել էլեկտրահաղորդման գծեր ու ավտոմեքենաներ: Այդ մասին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Քամին ծառեր է տապալել նաեւ Ժվանիայի հրապարակում եւ Գուրամիշվիլիի պողոտայում: Այնտեղ դրանք ընկել են մայթերին: Էլեկտրաէներգիայի մատակարարումը սահմանափակվել է Վրաստանի մայրաքաղաքի մի քանի շրջաններում:
Բացի այդ, ուժգին քամու պատճառով հարկադրված են եղել հետաձգել ավիաչվերթները: Մասնավորապես, Թբիլիսիից երկու չվերթ չի իրականացվել Գերմանիայի եւ Թուրքիայի ուղղությամբ:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում քամու արագությունը հասել է վայրկյանում 31 մետրի: