Բաժիններ՝

«Մենք զգում ենք, որ խորտակվում ենք». «Ռեալի» պաշտպան Մարսելո

«Ռեալի» պաշտպանը խոսել է ծանր ժամանակների մասին: Մարսելոն պատմել է լրագրողներին մադրիդյան ակումբում տիրող տրամադրության և իրավիճակի մասին:

«Կողքից ամեն ինչ այն տեսքն ունի, ինչպես կա իրականում. մենք վրդովված ենք, չարացած և զգում ենք, որ խորտակվում ենք: Սա «Ռեալում» իմ գտնվելու ընթացքում ամենավատ իրավիճակներից մեկն է: Մենք պետք է ջանասիրաբար աշխատենք և պայքարենք հաղթանակի համար, մեզ ընդհանրապես դուր չի գալիս այս իրավիճակը: Յուրաքանչյուր բաց թողած հաղթանակ մեծացնում է ճնշումը, և դա շատ ծանր է: Մեզ ոչինչ չի մնում, քան բարձրացնել գլուխները, պայքարել և ցուցադրել մեր լավագույն որակները, որպեսզի նորից հաղթենք»,- հայտարարել է Մարսելոն The Independent-ին:

«Ռեալը» Պրիմերայի 17 խաղերում հավաքել է 32 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս