Բաժիններ՝

ԱՄՆ-ը երեք ռազմավարական ռմբակոծիչ է տեղափոխել Եվրոպա

Հունվարի 9-ին Մեծ Բրիտանիայի առաջավոր ավիաբազաներ են տեղափոխվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի երեք B-52H ռազմավարական ռմբակոծիչներ: Դա վկայում են բրիտանական ավիացիոն կայքերը, որոնք հետեւում են ռազմական օդուժի տեղափոխություններին:

Բոլոր երեք B-52H-երը մտնում են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 5-րդ ռմբակոծիչ ավիաթեւի կազմի մեջ, որը բազավորված է ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտայի նահանգի «Մայնոթ» ավիաբազայում:

Եվրոպա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռազմավարական օդուժի արագ տեղափոխման անմիջական նպատակների եւ խնդիրների մասին հայտնի չէ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս