Մահացել է դերասան Միխայիլ Դերժավինը
Կյանքի 82-րդ տարում վախճանվել է խորհրդային եւ ռուսաստանցի դերասան Միխայիլ Դերժավինը: Այդ մասին հայտնել է Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոնը:
Հրաժեշտի օրվա եւ հուղարկավորության վայրի մասին կհաղորդվի լրացուցիչ:
Դերժավինը ծնվել է 1936 թվականին ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, Վախթանգովի անվան թատրոնի առաջատար դերասաններից մեկի՝ Միխայիլ Դերժավինի ընտանիքում: Շչուկինի անվան թատերական ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնում, այնուհետեւ Մալայա Բրոննայայի թատրոնում: 1968 թվականից աշխատել է Մոսկվայի Սատիրայի թատրոնում:
Միխայիլ Դերժավինը խաղացել է մի քանի տասնյակ կինոֆիլմերում, ամենահայտնի դերերից մեկը եղել է նրա աշխատանքը «Երեքը նավակում՝ չհաշված շանը» կինոնկարում: Հաղորդումներ է վարել հեռուստատեսությունում, այդ թվում խորհրդային շրջանում հանրաճանաչ «13 աթոռ» գինետունը»:
Արժանացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչման, «Բարեկամության» եւ «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» շքանշանների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: