Եվրամիությունը պլանավորում է հրավիրել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որպեսզի նրա հետ քննարկի երկրում հակակառավարական ելույթներին վերաբերող հարցերը:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ակումբները վերսկսել են նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ կեսին:
Ֆրանսիացի երգչուհի Ֆրանս Գալը, որը հռչակ էր ձեռք բերել 1960-ական թվականներին, 70 տարեկան հասակում մահացել է քաղցկեղի դեմ երկու տարվա պայքարից հետո, տեղեկացնում է BBC-ին:
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Իսրայելցի փաստաբան Էիթայ Մաքը և Հայոց ցեղասպանությունը ճանաչած գիտնական Յաիր Աուրոնը երկրի արտաքին գործերի նախարարությունից պահանջել են տվյալներ տրամադրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ առկա հնարավոր համաձայնությունների վերաբերյալ:
Հունվարի 7-ին Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից էր:
Հունվարի 6-ին՝ 12:35-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել Իջևանի բնակիչ, 55-ամյա Կառլեն Մարկոսյանի դին:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը լույս հունվարի 8-ի գիշերը չի կարողացել ութ չվերթ ընդունել թանձր մառախուղի պատճառով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Erm News-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ահմադինեժադի փաստաբանը, որի անունը չի հաղորդվում:
Մարատ Կադամյանը 25 տարեկան է, ապրում է Հրազդան քաղաքում: Ունի երիկամային հիվանդությունների լուրջ խնդիրներ: Ութ տարի տառապում է այս հիվանդությամբ: Բժիշկների պնդմամբ նրա ձախ երիկամը պետք է հեռացվի, իսկ աջում կատարվի քարափշրում, բուժման կուրս և հետագա երիկամային փոխպատվաստում կատարվի Գերմանիայի Դաշնությունում:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտն այսուհետեւ էլ չի ընդունելու փախստականների:
Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Վրաստանի արեւելյան շրջանում հունվարի լույս 8-ի գիշերը բռնկած հրդեհի պատճառով այրվել է Ադրբեջանից Թուրքիա ուղեւորվող մարդատար ավտոբուսը։
Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Թոմաս Օպերմանը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հանդես է եկել կանցլերի պաշտոնավարությունը երկու ժամկետով սահմանափակելու օգտին:
Հունվարի 7-ին ժամը 17:07-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Հադրութ քաղաքի «Այգիներ» կոչվող տեղանքում հայտնաբերվել է զինամթերք՝ մեկ միավոր 85 մմ հրանոթի արկ:
Ավստրալիայի խոշորագույն քաղաքում հուվարի 7-ը դարձել է ամենաշոգ օրը վերջին 79 տարում. օդի ջերմաստիճանը հասել է 47,3 աստիճանի, տեղեկացնում է BBC-ին:
Ֆրասնիայում «Էլեանոր» փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է վեցի:
Թուրքիայի Էրզրում քաղաքում անցկացված դահուկավազքի մրցաշարին մասնակցել են նաև հայ մարզիկները:
Սիրիական բանակը ժողովրդական աշխարհազորի օգնությամբ հունվարի 7-ին ահաբեկիչներին դուրս է շպրտել Իդլիբի նահանգի (Դամասկոսից 320 կիլոմետր) հարավ – արեւելքի Սանջար բանակավայրից:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 8-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կորեական թերակղզու իրադրությունը եւ բողոքները Իրանում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Ինչո՞ւ օգնություն հատկացնել մեկին, որը քո շահերի հակառակ է գործում: Հենց այս հարցն էր բարձրացրել Վաշինգտոնը՝ որոշելով դադարեցնել օգնությունը Պակիստանին, որին կասկածում են ահաբեկիչներին աջակցելու մեջ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 7-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի վերելակը խափանվել է, ներսում երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 8-ին, ժամը 02:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 8-ին, ժամը 04:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Cluber.com.ua-ը գրում է, որ յուրաքանչյուր կնոջ կազմվածք ունի իր առանձնահատկությունները։ Ճարպերը կարող են կուտակված լինել մարմնի տարբեր հատվածներում, ինչը կարող է վկայել այն մասին, որ օրգանիզմում առկա են որոշակի խանգարումներ։
Մի սիրահարվեք Երկվորյակներին, որովհետև նրանք արմատապես կփոխեն ձեզ։ Նրանք ձեզ կսովորեցնեն, որ մարդիկ այնպիսին չեն, ինչպիսին թվում են։ Երկվորյակներն իրենց կյանքում երկու տարբեր դերեր են խաղում։