Բաժիններ՝

Սիրիական զորքերն Իդլիբի հարավում մոտենում են Աբու Դուհուր ռազմական օդանավակայանին

Սիրիական բանակը ժողովրդական աշխարհազորի օգնությամբ հունվարի 7-ին ահաբեկիչներին դուրս է շպրտել Իդլիբի նահանգի (Դամասկոսից 320 կիլոմետր) հարավ – արեւելքի Սանջար բանակավայրից: Ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, զորքերը կարեւոր ռազմավարական առաջադիրք են գրավել Աբու Դուհուր ռազմական օդանավակայան տանող ճանապարհին։

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ կառավարական ուժերն այժմ գտնվում են ավիաբազայից մոտավորապես 17 կիլոմետր հեռավորության վրա, որի նկատմամբ վերահսկողությունը կորցրել էին 2014 թվականին:

«Ջեբհաթ ան Նուսրայի» հրոսակախմբերի եւ նրանց կողմից կռվող «Ահրար աշ Շամ» ծայրահեղական խմբավորման դեմ կատաղի մարտերը Սիրիայի հյուսիսարեւմտյան տարածաշրջանում շարունակվում են մեկ ամսից ավելի: Այդ ժամանակամիջոցում բանակը եւ աշխարհազորայիններն ավելի քան 600 զլինյալների են ոչնչացրել Համայի եւ Իդլիբի նահանգներում: Նրանց հաջողվել է ազատագրել 87 գյուղ եւ ֆերմա, ինչպես նաեւ վերադարձնել ավելի վաղ կորցրած դիրքերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս