Բաժիններ՝

Թրամփը և Մակրոնը քննարկել են Կորեական թերակղզու միջուկազերծումը և բողոքները Իրանում

ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կորեական թերակղզու իրադրությունը եւ բողոքները Իրանում: Այդ մասին հունվարի 7-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Նրա ներկայացուցիչների խոսքով՝ Թրամփը ցանկացել է Ֆրանսիայի իր պաշտոնակցին իրազեկել «Կորեական թրակղզում իրադրության զարգացման մասին», ինչպես նաեւ «ընդգծել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ միջազգային հանրակցության վճռական ձգտումը՝ հասնելու Հյուսիսային Կորեայի լիակատար միջուկազերծման»:

«Նախագահները նաեւ համաձայնել են, որ զանգվածային ցույցերն Իրանում դարձել են իր ժողովրդի պահանջմունքները բավարարելու իրանական ռեժիմի անկարողության դրսեւորումը, որը դրա փոխարեն միջոցներն ուղղորդում է արտասահմանում ահաբեկչության եւ ռազմական գործողությունների ֆինանսավորմանը»,- նշել են Սպիտակ տանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս