Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները մարտական գործողություններ են փորձարկում լեռներում պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի դեմ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կարծում է, որ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ մաքսատուրքերի ավելացումը չի կարող բերել գների էական փոփոխության:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր պաշտոնակից Ջավադ Մոհամադ Զարիֆի հետ հունվարի 16-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է սիրիական կարգավորումը եւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրադրությունը:
«Երբ մենք՝ որպես քաղաքական ուժ, խոսում էինք այս ամենի մասին, մարդիկ ասում էին՝ դե, ընդդիմություն են, չափազանցնում են, հիմա տոներն անցան, մարդիկ գնացին խանութ և հասկացան, որ 1000 դրամը, որն առաջ հերիքում էր, ենթադրենք, ինչ-որ առևտրի համար, հիմա չի հերիքելու»:
Վերջին շաբաթների ընթացքում հանրային լայն քննարկումների և անհանգստությունների առարկա են դարձել սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների գնային տատանումները:
Չճանաչված Կոսովոյի առաջնորդ Հաշիմ Թաչին դատապարտել է սերբ քաղաքական գործիչ, «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Օլիվեր Իվանովիչի սպանությունը։
«Մինչև 2018 թ. ապրիլի 9-ը ՀՀ նախագահի մասով գործում է 2005 թ. խմբագրության Սահմանադրությունը: Ըստ գործող` 2005-ի Սահմանադրության 49 հոդվածի, ՀՀ նախագահը ոչ միայն պետության գլուխն է, այլև ապահովում է դատական, գործադիր և օրենսդիր իշխանության բնականոն աշխատանքը»:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն Իսպանիայի Սահմանադրությանը եւ Տարածաշրջանային կանոնադրությանը հավատարմության երդում է տվել անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին ինքնավարությունում կայացած ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատ ստանալու համար:
ՀՀ կառավարությունը համայնքային զարգացմանն ուղղված մոտ 150 ծրագիր է ստացել, որոնցից 57-ն են արժանացել դրական գնահատականի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
NHK ճապոնական հանրային հեռուստատեսությունը հունվարի 16-ին սխալմամբ հաղորդել է ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի արձակման եւ բնակչության արտակարգ իրազեկման J-Alert կառավարական համակարգի գործելու մասին, որը շտապ տարհանման կոչ է անում:
Միջքաղաքային և երևանյան ուղևորափոխադրում իրականացնող որևէ ընկերություն չի դիմել պետական պատասխանատու գերատեսչություններին ուղևորավարձի բարձրացման հայտով:
«Ի՞նչ պարտադիր է, որ մեր և պարոն Ծառուկյանի, մեր և պարոն Փաշինյանի, մեր և պարոն Մարուքյանի, մեր և պարոն Պողոսյանի, Պետրոսյանի կամ Հովհաննիսյանի կարծիքները համընկնեն բոլոր հարցերում»:
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները թռիչքային-տակտիկական վարժանքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները:
Ֆիլիպինների իշխանությունները շարունակում են տեղի բնակիչների տարահանումը Մայոն հրաբխի ժայթքման՝ պահպանվող սպառնալիքի պատճառով:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Սերբիայի պատվիրակությունն ընդհատում է Պրիշտինայի հետ Բրյուսելում ընթացող տեխնիկական երկխոսությունը եւ Բելգրադ է վերադառնում Կոսովոյում սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանության վերաբերյալ տեղեկատվությունից հետո:
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ մի կողմ թողնել բոլոր խոսակցություններն ու օգնել մեր Ալբերտին, որովհետև շատ կարևոր հարց է սա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ նախագահ, վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի մարտական ընկեր Մանուել Մանուկյանը։ Նա նշեց, որ Ալբերտը ևս շատ էր ցանկանում հանդիպել լրագրողների հետ, բայց առողջական վիճակը թույլ չի տվել։
Աջափնյակի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում այսօր հայտնաբերվել է Հովհաննես Չեքիջյանի բնակարանից հափշտակված ևս 4 մեդալ։
Հունվարի 16-ի ցերեկը, հունվարի 17-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Ադրբեջանի Աղդաշի շրջանում հունվարի 15-ին ինքնահրկիզվել է նույն շրջանի 37-ամյա բնակիչ Գասանգա Սեխբյատովը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հերթական անգամ անդրադարձել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերին: Այս մասին գրում է armsport.am-ը:
Մայրության նպաստ չստացած քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը:
Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը Ուկրաինայի հակամարտության շրջանակներում:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գտնում է, որ դեռևս ժամանակ կա, և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները կարող են միանալ ու սատարել իրենց առաջարկած նախագահի թեկնածուին:
Ստամբուլի Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցում հունվարի 20-ին Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին նվիրված համերգ կկազմակերպվի:
Ինչպես հայտնել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ստամբուլի «Բեշիքթաշը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին, armsport.am-ի տեղեկացմամբ, հաղորդում է «Turkish-Football»-ը:
«Երթը հանրային միջոցառումներից մեկն է և մեկնարկն ընդդեմ այդ թանկացումների: Այսօր արդեն սկսել են բողոքել երթուղային գծատերերը, և բնական է, եթե վարորդները բողոքում են, ուրեմն գծատերերն են բողոքում: Մենք ի՞նչ ենք ասում. մենք ասում ենք` այս թանկացումները բոլորիս է վերաբերում, կապ չունի՝ ով ինչ քաղաքական հայացքների տեր է, կապ չունի՝ ով ում է ընտրել ընտրությունների ժամանակ: Դա որևէ էական նշանակություն չունի»:
«Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Օլիվեր Իվանովիչը հունվարի 16-ին սպանվել է Կոսովսկա-Միտրովիցայում: