 
                        Ռուսական ռազմակայանի հետախույզները պատրաստվում են դիվերսիոն խմբեր ոչնչացնել Հայաստանի լեռներում
 
                                    Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները մարտական գործողություններ են փորձարկում լեռներում պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի դեմ:
«Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում հատուկ մարտավարական պարապմունքների ընթացքում հրահանգիչները զորամիավորման հետախույզներին սովորեցնում են գտնել, շրջափակել եւ ոչնչացնել պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը՝ դահուկներով տեղաշարժվելու անաղմուկ տեխնիկա կիրառելով լեռնային տեղանքում:
Պայմանական հակառակորդի խմբերի որոնումն իրականացվում Է ծովի մակարդակից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա՝ քարտեզների եւ «Ստրելեց» հետախուզական համալիրների ժամանակակից GPS-նավիգատորների եւ «Ռատնիկ» հանդերձանքի օգտագործմամբ:
Նաեւ ուսուցման ընթացքում հետախույզները նորմատիվներ են կատարում հատուկ, տակտիկական, կրակային պատրաստությունից եւ հետախույզի հատուկ լեռնային գոտում խոչընդոտների հաղթահարումից:
Լեռնային տեղանքում գործնական պարապմունքներում ներգրավված են 200-ից ավելի զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        