Բաժիններ՝

Իրանի և ՌԴ-ի ԱԳ նախարարները քննարկել են սիրիական կարգավորումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր պաշտոնակից Ջավադ Մոհամադ Զարիֆի հետ հունվարի 16-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է սիրիական կարգավորումը եւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում։

«Կողմերը կարծիքներ են փոխանակել մի շարք հրատապ միջազգային խնդիրների, մասնավորապես, սիրիական կարգավորման շուրջ՝ Սոչիում Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի անցկացման համատեքստում, ինչպես նաեւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը»,- նշել են նախարարությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031