Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը:
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 տրանսպորտային միջոց (4-ը՝ Երևան քաղաքում, 17-ը՝ մարզերում):
«Խախտողը պետք է պատժվի տեղում, հնարավորինս խիստ: Մեքենայից նետում են ծխախոտ, շիշ, տուփ, ամբողջական տոպրակներ` կենցաղային աղբով լցված: Դա պետք է չլինի: Դրանից բացի, կան անբարեկարգ աղբավայրեր, որտեղից քամին աղբը դաշտերով սփռում է, արդյունքում ունենում ենք խայտառակ իրավիճակ: Մյուս կողմից մենք ունենք լուրջ անելիք, պետք է ստեղծել աղբամանների խիտ ցանց, որպեսզի քաղաքացին աղբը թափելու տեղ ունենա»,-ասաց Վաչե Տերտերյանը:
Թաղման ծառայություններ տրամադրող El Ultimo Capricho իսպանական ընկերությունը հաղորդել է «Ռեալի» և «Բարսելոնայի» նշաններով դագաղների վաճառքի մեկնարկի մասին:
Բացառիկ դեպք է, երբ ունենք կիրթ, գիտության դոկտոր, բարոյական բարձր հատկանիշներով ԱԺ նախագահ՝ Արա Բաբլոյանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը՝ ընդգծելով, որ բնավ նպատակ չունի փնովելու մինչ այժմ պաշտոնավարած ԱԺ մյուս նախագահներին:
2017 թվականի ամառային զորակոչի ժամանակ ՀՀ ՊՆ առաջարկած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը չեն գործի, քանի որ դրանք դեռևս չեն հաստատվել: Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ծրագրերը գործարկել հաջորդ զորակոչի ժամանակ:
Ինչո՞ւ Վրաստանի քաղաքացուն Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կալանավորեցին և տեղափոխեցին Հայաստան:
Բանգլադեշի Գերագույն դատարանի համալիրի մոտ բանվորները ձեռնամուխ են եղել արդարադատության հունական աստվածուհու արձանի ապամոնտաժմանը, արձան, որը հարուցել է իսլամիստների բողոքները:
«2015թ.-ից հետո լուրջ համաճարակային իրավիճակ չենք ունեցել։ 2015թ. մեզ համար շատ ծանր տարի էր, իսկ հիմա նախադրյալ չունենք, որ կարողանանք կանխատեսել, այս կամ այն հիվանդության բարձրացման ցուցիչներ չունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի հին շենքում բացվել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քառօրյա գարնանային նստաշրջանը: Ա
Մայիսի 26-ին, ժամը 12:07-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է արկ:
Մայիսի 25-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի թաղամասերից մեկում հրդեհի հետևանքով զոհված ընտանիքի անդամները հայեր են, նախնական տեղեկություններով՝ հայաստանցիներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բողոք է ստացել այն մասին, որ արտերկրում գտնվող ազգությամբ հայ քաղաքացուն իրավասու պետական մարմինները մերժել են տրամադրել գտնվելու վայրի պետության քաղաքացիություն՝ այն պատճառաբանությամբ, որ անձն ունի ՀՀ քաղաքացիություն և ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
Կյանքի 74-րդ տարում Հռոմի հիվանդանոցում վախճանվել է իտալացի դիզայներ Լաուրա Բիաջոտին, որին համաշխարհային զանգվածային լրատվամիջոցները «Քիշմիրի թագուհի» էին կոչում:
Մայիսի 26-ին, ժամը 09:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում` Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
62-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած։
Թեհրանում հայերը վախի մթնոլորտում են ապրում: Հայերի հանդեպ վատ են տրամադրված նաև պարսիկները: Նոր Ջուլֆայում հայերին պատժում են դավաճանության համար: Ղումում ձերբակալել են հայ հոգևորականի ու ևս մի քանի անձանց: Սուլթանաբադում կոտորել են մի քանի հայ ընտանիք:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 13-ամյա երեխայի մահվան պատճառները։
Իրանի քաղաքացին միջազգային հետախուզման մեջ էր գտնվում խարդախություն և յուրացում կատարելու մեղադրանքով:
Թորքիայի կառավարությունը վավերացրել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ կնքած պայմանագիրը ռազմական արդյունաբերությունում համագործակցելու մասին:
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը կրճատում է պահպանողականների առավելությունը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, այժմ նրանք պահպանողականներին զիջում են միայն 5 տոկոսով՝ ունենալով 38 տոկոս՝ 43 տոկոսի դիմաց:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ամենակարճ ժամկետում կուսումնասիրի Թուրքիայում գերմանական Die Welt պարբերականի ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելի գործը:
Լրատվամիջոցի հետ զրույցում ԵՄ աղբյուրները հայտնել են, որ Էրդողանը մի քանի անգամ շեշտել է, որ Թուրքիան չի հրաժարվել Եվրամիությունից:
Անկարայում սրտնեղել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևից, որը դատապարտում է մայիսի 16ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության:
«Մեր խնդիրը ոչ միայն պատերազմական վիճակում երկրի շահը ներկայացնելն էր, այլ ինստիտուտ ստեղծելը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մեղադրանքներ է առաջադրել այն չորս տղամարդկանց, որոնց անցյալ շաբաթ Լոնդոնում ձերբակալել են ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով:
Եվ´ ռազմավարությունը, և´ վերջինիս ձևավորման գործընթացը տարածաշրջանում իրականացվել են բացառիկ եղանակով, որը նախաձեռնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և իր աջակցությունն ստացավ Ճապոնիայի Համաշխարհային բանկի Աղետների ռիսկի կառավարման ծրագրի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից:
Այդ լուսանկարներում թաղապետը գործնական կեցվածքով նստած է եւ ցուցադրում է իր թանկարժեք բրենդային կոստյումները, փողկապներն ու ժամացույցները: Թվով 17 այդպիսի լուսանկար կա նրա էջում: