Բաժիններ՝

Ինչպես է 13-ամյա երեխան ընկել Դավթաշենի կամրջից. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 13-ամյա երեխայի մահվան պատճառները։

2017թ. մայիսի 25-ին՝ ժամը 19:25-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նախնական տվյալներով՝ 13-ամյա երեխան նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, կամրջի երկաթյա արգելափակոցների վրայով քայլելիս հանկարծակի վայր է ընկել և մահացել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է տարվում՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս