Սամվել Ալեքսանյանի եղբոր թաղապետ որդին, իր բրենդային կոստյումները, փողկապներն ու ժամացույցները․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Երեւանի ավագանու քարոզարշավի ժամանակ Մալաթիայի պուրակում իր տեղադրած «սիմպոզիումների» (կոմպոզիցիաներ նկատի ուներ) մասին ելույթներ ունեցած Արտակ Ալեքսանյանը եւս, ի թիվս այլ պաշտոնյաների, գրանցված է Ֆեյսբուքում:
Ֆեյսբուքյան իր էջն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդի 29-ամյա թաղապետը զարդարել է աջ կամ ձախ պրոֆիլից արված իր լուսանկարների «սիմպոզիումներով»:
Այդ լուսանկարներում թաղապետը գործնական կեցվածքով նստած է եւ ցուցադրում է իր թանկարժեք բրենդային կոստյումները, փողկապներն ու ժամացույցները: Թվով 17 այդպիսի լուսանկար կա նրա էջում: Ուշագրավ են նրա լուսանկարների մեկնաբանությունները՝ հիմնականում իգական սեռի ներկայացուցիչների կողմից: Տպավորություն է, թե թաղապետը գեղեցկության մրցույթի մասնակից է եւ նպատակ ունի Ֆեյսբուքում «լայքեր հավաքել»:
«Մեր սիմպո թաղապետը, պաչիկ», «Նայեք՝ ինչ սիրուն ղեկավար ա ղեկավարում, տեսքը սենց պետք ա լինի, ոչ թե…», «Աշխարհի ամենասիրուն թաղապետը», «Համաձայն եմ, շատ լավն ա, մերն ուրիշ ա, բոլորից լավն ա», «Երիտասարդ, համեստ, կրթված, զարգացած, համ էլ գեղեցիկ»,- գրում են օգտատերերը, եւ ոչ մի խոսք նրա արած գործերի մասին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: