Եվրոպական միության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները խորհրդի նիստի շրջանակում հանդիպում են ունենալու Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների, այդ թվում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հայաստանում քննությունների շրջան է։ Քննաշրջանների ժամանակ միշտ խոսում են կոռուպցիայի մասին։ Բայց ոչ միշտ են սովորողները ցանկանում կոռուպցիոն ճանապարհով լուծել իրենց հարցերը։
Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է երիտասարդական մի շարք կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Դուբայի օդանավակայանների Dubai Airports գործարկուն հայտարարել է, որ ընթացիկ տարում կթեստավորի անձնագրային վերահսկողության ինովացիոն համակարգ, որը թույլ կտա վայրկենապես ճանաչել ժամանող ուղեւորների դեմքերը՝ դրանով իսկ կրճատելով հերթերը:
Եվրոպական միության և Մեծ Բրիտանիայի միջև վերջինիս կողմից Brexit-ի շրջանակում միությունից դուրս գալու շուրջ բանակցությունների սկիզբը նշանակվել է հունիսի 19-ին:
Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորներ փոխադրող ավտոբուսը օդանավակայանում աշխատող տաքսու վարորդներին զրկում է օրվա հացի գումար աշխատելու հնարավորությունից:
«Լեյբորիստական կուսակցությունը սկսում է մեծամասնական պատգամավորների սև ցուցակ պատրաստել և այն ուղարկել աշխարհի ֆինանսական հաստատություններին, որպեսզի այս հրոսակախմբերի բիզնես գործունեությունն արգելափակված լինի:
Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական կապերի զարգացման նպատակով տարվում են համապատասխան աշխատանքներ:
«911 ՍՕՍ» անվճար հավելվածը, որը նախատեսված է «Android» և «IOS» համակարգերով աշխատող խելախոսների (սմարթֆոններ) համար, լավագույն միջոց է հատուկ կարիքավոր մարդկանց համար` դժվարին պայմաններում «911» ահազանգելու:
Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է 2017-18թթ. մրցաշրջանի առաջին տուրի հանդիպումների ցուցակը: Մրցաշրջանը կսկսվի օգոստոսի 12-ին: Գործող չեմպիոն «Չելսին» տանը կհանդիպի «Բերնլիի» հետ, արծաթե մեդալակիր «Տոտենհեմն» արտագնա հանդիպում կանցկացնի «Նյուքասլի» հետ:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Խաչիկ Գիչյանի պահման պայմանների մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգի և a1plus.am կայքում հրապարակված հայտարարության առիթով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»քրեակատարողական հիմնարկ:
Սիրիական պարբերականներում լույս է տեսել Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ» արաբերեն ծավալուն հոդվածը:
Ճարպերը սննդի ամենակարևոր էլեմենտներից են, որոնք ոչ մի կերպ չի կարելի բացառել սննդակարգից: Այս 8 մթերքը հարկավոր է օգտագործել` օրգանիզմին անհրաժեշտ նյութերով ապահովելու համար:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի նախկին խաղացող Դենիս Ռոդմանը, որն այցով գտնվում է ԿԺԴՀ-ում, այդ երկրի սպորտի նախարարին է հանձնել նվեր, որը նախատեսված է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի համար:
Ժամանակն է հասկանալու, որ գիտելիքահեն տնտեսությունն ու ՏՏ ոլորտները, ցավոք, դեռ իրական ծավալներ չունեն մեր տնտեսության ոլորտում: Հարկավոր է, ի վերջո, հաշվի նստել փաստի հետ: 21-րդ դարի երկրորդ տասնամյակի ավարտին մեր երկրի ՀՆԱ-ում ամենամեծ մասնաբաժինն ունի գյուղատնտեսությունը:
ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին երեկույթներից մեկի ժամանակ հարազատներին հայտնել է «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ գնահատում է ՊՍԺ-ի վստահությունը, բայց Կատալոնիա տեղափոխվելու նրա ցանկությունը պայմանավորված է փարիզեցիների նկատմամբ սիրով:
Բերման ենթարկվելիս ինքնաշեն ատրճանակը նետել է գետնին
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) հրապարակել է «Ինովացիաների գլոբալ ինդեքս-2017»-ը, որտեղ Հայաստանը 127 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը: Ինդեքսում Հայաստանը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների խմբում ամենաարդյունավետ 20 երկրների շարքում է:
Լինդելյոֆը վերջապես ավարտին հասցրեց «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը: Անգլիական ակումբը հայտարարեց 22-ամյա պաշտպանի հետ 4-ամյա (1 տարով երկարաձգելու հնարավորությամբ) պայմանագրի կնքման մասին:
Հունիսի 17-ին՝ ժամը 17:00-19:00-ն, ԱՀ էկոնոմիկայի նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվելու է օդային փառատոն:
Ֆուտբոլի ԱՄՆ գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը մրցել է «Սակրամենտո Ռեփաբլիք»-ի հետ:
Արցախի Տիգրանակերտում այս տարի հնագիտական պեղումները կմեկնարկեն հուլիսի 1-ից:
Ժան Լուի Աթանգանա Ամուգունուն ընդգծել է Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ գագաթաժողովը մեր երկրում կանցկացվի լավագույնս: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենը գոհունակությամբ է ընդգծել, որ տպավորված է միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքից և նշել, որ Հայաստանում կայանալիք միջոցառումը կդառնա տոն ֆրանկոֆոն ընտանիքի անդամների համար:
Իռլանդացի դերասան Քիլիան Մերֆին մասնակցել է Stella McCartney մակնիշի գովազդային արշավին: Նրա մասնակցությամբ տեսանյութը հրապարակված է YouTube-ում: Հոլովակը նկարահանել են Բաքինգհեմշիրի անտառներում, դրա երաժշտությունը գրել է Փոլ Մաքքարթնին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավարտված «Ուղիղ գիծը» տեւել է գրեթե չորս ժամ:
«Որևէ մեկը Հայաստանին չի պատժելու, եթե նա Իրանի հետ տանի այն քաղաքականությունը, որը բխում է Հայաստանի և Իրանի շահերից։ Դա տեսականորեն հայտարարվում է, ու Իրանի կողմից քայլեր մենք տեսնում ենք։ Արաբական աշխարհի հետ մենք ունենք առանձնահատուկ հարաբերություններ, և ոչ ոք չի զարմանա, Հայաստանին չի պատժի, եթե Հայաստանն այդ կարծիքը հայտնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հունիսի 15-ին նշել է պատմության մեջ առաջին միջկորեական գագաթնաժողովի 17-րդ տարեդարձը՝ որպես ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման պայման առաջադրելով Փենյանի կողմից միջուկային եւ հրթիռային հետագա փորձարկումների դադարեցումը։
«Խեցգետնի արգելքի առաջարկը հասունացել էր, քանի որ խեցգետինները շատ էին մանրացել, դա արդյունքն է որսագործիքների փոփոխման, այնպիսի չինական որսագործիքներ էին բերել, որոնք որսում էին բոլոր չափի խեցգետիններին: Սա հանգեցրեց խեցգետինների մանրացմանը, վերջին տարիներին՝ նաև քանակի կրճատմանը»:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակը թույլ է տալիս քաղաքացիներին, քաղաքացիական հասարակությանը և բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել պետության կողմից իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին՝ ապահովելով պետության, հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների համատեղ արդյունավետ համագործակցությունը:
Առնվազն յոթ մարդ է զոհվել, եւս 59-ը՝ տուժել Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի մանկապարտեզներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: