Բաժիններ՝

ՊՆ-ն ընտրության հնարավորություն է տալիս այն երիտասարդներին, ովքեր զորակոչվելու են բանակ. Վիգեն Սարգսյան

Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է երիտասարդական մի շարք կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացնում են ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Զինված ուժերի համալրման նոր ծրագրերի պայմանները, մանրամասներն ու առանձնահատկությունները:

Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ առաջարկվող զինվորական ծառայության նոր տեսակները չեն ենթադրում նախկին ձևի վերացում կամ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի փոփոխություն: Պաշտպանության նախարարությունը ընտրության հնարավորություն է տալիս այն երիտասարդներին, ովքեր զորակոչվելու են ազգային բանակ: Երկու ծրագրերի մասնակից դառնալու դեպքում էլ պետությունը բանակ զորակոչված երիտասարդներին հատկացնելու է ֆինանսական ու սոցիալական փոխհատուցման շոշափելի փաթեթ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների անդամների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930