Մի բաժակ ջուրը 800, մի բաժակ սուրճը 1000 դրամ է ներսում. օդանավակայանի տաքսիստները ստիպված են բարձր գնով աշխատել. news.am
Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորներ փոխադրող ավտոբուսը օդանավակայանում աշխատող տաքսու վարորդներին զրկում է օրվա հացի գումար աշխատելու հնարավորությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արդեն երկար տարիներ օդանավակայանից ուղեւորներ փոխադրող տաքսու վարորդ Կարեն Ալավերդյանը:
«Փող աշխատելու մի ճանապարհ ունեինք, դրանից էլ կտրեցին: Եթե այդքան լավ գործ են անում քաղաքացիների համար, թող մեր մասին էլ մտածեն՝ մենք ինչո՞վ ենք ապրելու»,-ասաց նա:
«Ոչ մի րոպե չի խանգարում, ավելի լավ, մենք մեր գործն էլի կունենանք՝ կիմանանք, թե ով է մեր ուղեւորը, ով չէ: Տաքսիով գնացողը կշարունակի էլի տաքսիով գնալ, երթուղայինով գնացողն էլ՝ ավտոբուսով: Մարդը ինքնաթիռից իջել է, 8 հատ չամադան ունի, ասենք ավտոբուսով գնաց իջավ Հրապարակ, բա Մոնումենտ ո՞նց գնա, այսինքն՝ ուզած-չուզած մեր տաքսիով պիտի գնա»,-ասաց վարորդներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:
Վարորդի խոսքով, համեմատած Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորներ փոխադրող ավտոբուսի փոխադրավարձի, իրենց ծառայությունների առաջարկած արժեքը բավականին բարձր է, սակայն, ստիպված են աշխատել այդպիսի պայմաններով. «Օրինակ օդանավակայանից կենտրոն 4000 դրմաով ենք տանում, բայց դա նորմալ է, որովհետեւ օդանավակայանում ամեն ինչի գինը բարձր է: Էստեղ մենք սուրճ ենք խմում, սնվում ենք էդ բարձր գներով ու հիմա մեզնից էլ պահանջում են որ ցածր գնո՞վ տանենք ուղեւորներին: Մի բաժակ ջուրը 800, մի բաժակ սուրճը 1000 դրամ ա ներսում, ամսական էլ 1 միլիոն արենդ ենք տալիս: Դե թող իրենք էլ էս ավտոբուսի գինը 100 դրամ դարձնեն, նույն քաղաքն ա, ինչի՞ են 300 դրամով տանում, որովհետեւ աէրոպորտա, աշխարհում բոլոր տեղերում էլ այդպես է»,-ասաց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում