Բաժիններ՝

Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվելու է օդային փառատոն

Հունիսի 17-ին՝ ժամը 17:00-19:00-ն, ԱՀ էկոնոմիկայի նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվելու է օդային փառատոն: Այս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը՝    պարզաբանելով, որ Ստեփանակերտի օդանավակայանից միաժամանակ օդ կբարձրանան պարապլաններ, օդապարիկ և ինքնաթիռ:

«Փառատոնի նպատակներն են նման միջոցաոռւմներով Արցախում զարգացնել իրադարձային տուրիզմը և թեթև ավիացիայի բնագավառի մասին տեղեկացվածության բարձրացումը»,- ասել է Ա. Գրիգորյանը և ավելացրել, որ փառատոնի  ամենահետաքրքիր մասը ժամը  19:00-ին օդանավակայնում տեղի ունենալիք  «Շուշվա բենդ»-ի  համերգն է, 20:00-ին՝ հայտնի «Nemra»  ռոք խմբինը:

Կաշխատեն նաև հայտնի «DJ»-ներ, ովքեր ողջ օրվա ընթացքում կապահովեն լավ երաժշտություն:

Տեղեկացնենք. տոմսի արժեքը 1.000 դրամ է: Այն հնարավոր է ձեռք բերել հունիս 12-ից: Մանրամասների համար կարող եք զանգահարել 041 010 030 կամ 097 399 175 հեռախոսահամարներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս