Կատալոնական «Բարսելոնայի»՝ 2016/17 թվականների մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ է ճանաչվել արգենտինացի Լիոնել Մեսսին:
Միացյալ Նահանգների քաղաքացիների 42 տոկոսը տանը հրազեն ունի:
168.am-ի հարցին, թե՝ այսուհետ ուղևորն իմանալո՞ւ է՝ ե՞րբ է լինելու վերջին տրանսպորտը, որպեսզի կարողանա հաշվարկել՝ մինչև երբ կարող է հասարակական տրանսպորտով հասնել այն վայրը, որ ուզում է, Կարեն Չիլինգարյանը պատասխանեց. «Դա էլ է լինելու։ Մենք այդ հարցն էլ բարձրացրինք։ Պետք է մինչև ժամը 11,12-ը տրանսպորտն աշխատի՝ ինչպես եղել է խորհրդային տարիներին։ Հիմա շատ հետամնաց ձևով է մեզ մոտ տրանսպորտը կազմակերպված. վարորդներ կան, որ իրենց գումարային պլանը կատարում են, գծի փողը հավաքում և դուրս են գալիս երթուղուց, ասենք, ժամը 8-ին, 9-ին։ Այս ծրագրից հետո ձևը կփոխվի»։
«Մենք պետք է ունենանք համայնքային սոցիալական աշխատողներ, ինչպես որ ամբողջ աշխարհում է, քանի որ համայնքն է, ի վերջո, քաղաքացիներին ծառայություններ մատուցողը, և վերջիններս պետք է իրականացնեն ամենատարբեր կարիքներով ուսումնասիրություններ, այցելություններ բնակարաններ, ինչպես նաև պետական և ոչ պետական մարմիններին ներկայացնեն քաղաքացու իրավունքները»,- նկատել է նախարարը:
Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կարևորագույն ֆինանսիստներից մեկին՝ Ֆավազ Մուհամեդ Ջուբեյր արՌաուիին, ով իսլամիստներին օգնել է ահաբեկչություն իրականացնելու համար միջոցներ հատկացնելու հարցերում:
«Առանց չափազանցության՝ այսչափ մանրամասն ձևակերպված, նպատակներով, խնդիրներով, գործիքակազմով, ժամկետներով ամրագրված ծրագիր մենք չենք ունեցել: Մենք կանգնած ենք մրցունակ ազգային տնտեսություն ձևավորելու պատմական անխուսափելի անհրաժեշտության առջև, և այս 5 տարին լինելու է այդ տնտեսության ձևավորման նախադրյալների, հիմքերի ձևավորման ժամանակաշրջան»:
Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո 18-ամյա դարպասապահը հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ:
2017թ. առաջին եռամսյակում «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից գրանցվել են միջշրջանային և ներշրջանային 11 184 երթ, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ երթերի թիվը աճել է 58-ով (11 126 երթ): Նույն ժամանակահատվածում դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվել է 786 երթ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 44-ով (742 երթ):
Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան չի կարող 100 տոկոս վստահությամբ հայտարարել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին ողջ է, սակայն ենթադրում է, որ նա առնվազն չի կարող ազդեցություն ունենալ ԻՊ-ի դեմ Մոսուլում և Ռաքքայում իրականացվող գործողությունների վրա:
Երևանում կնոջ դի է հայտնաբերվել։
Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը հույս ունի, որ Հայոց ցեղասպանության հարցին վերաբերող նախագիծը կմտնի խորհրդարան ու կդրվի քվերակության: Հանձնախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակահատվածից ակտիվ աշխատանք է տարել, որպեսզի Եգիպտոսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն, Մազլումյանի համոզմամբ, որոշակի քաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ պահը դեռ պետական մակարդակով չի հասունացել, որպեսզի բարձրաձայն հայտարարեն դրա մասին:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին:
Արտակարգ իրավիճակ Շիրակի մարզում: Առատ տեղումների հետևանքով Կառնուտի ջրամբարի ջրի մակարդակը բարձրացել է ու ողողել շրջակա գյուղերը:
«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է շրջանառվող այն լուրերի մասին, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Իսկոն կարող է տեղափոխվել կատալոնական ակումբ:
Մաշկի հետ կապված էսթետիկ խնդիրներ կարող են առաջանալ ցանկացած տարիքում և տարբեր պատճառներով՝ հորմոնալ անհավասարակշռություն, ներքին օրգանների աշխատանքի խանգարում, մաշկային հիվանդությունների հետևանքներ։ Բնական խնձորի քացախը հրաշալի միջոց է մաշկի խնամքի համար, որը կարող է օգտագործվել ակնեի, պիգմենտային կետերի, կնճիռների դեմ։
«Նիսն» իր հարձակվող Մարիո Բալոտելիին առաջարկել է ևս 2 տարով երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, որի ժամկետը լրանում է հունիսի 30-ին: Համաձայն նոր պայմանագրի՝ Բալոտելին շաբաթական կվաստակի 450 հազար եվրո:
Ֆրանսիայի Նանտ քաղաքում հասարակական տրանսպորտի վարորդներին, որոնք շոգին կարճ տաբատներ կրելու արգելքի պատճառով աշխատանքի էին եկել շրջազգեստներով, թույլատրել են բերմուդներ հագնել։
Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով նախապատրաստված նյութերի համաձայն, Երևանի ավագանու ընտրություններից հետո` 2017 թվականի մայիսի 16-ին, թիվ 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ պարզվել է, որ մի շարք անվավեր քվեաթերթիկների վրայից անհետացել են կողմ քվեարկած նշումների թանաքանյութերը:
Անգլիական ակումբներն ակտիվ բանակցություններ են վարում Գերմանիայի առաջնության երկրորդ ռմբարկուի՝ Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի վերաբերյալ: «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները հանդիպել են ֆուտբոլիստի գործակալների հետ և քննարկել են հնարավոր տրանսֆերի վերաբերյալ հարցեր, հաղորդում է Sky Sports-ը:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը անհեթեթ է որակել այն պահանջները, որոնք առաջադրվել են Կատարին նրա դիվանագիտական մեկուսացումը դադարեցնելու համար։ «Սաուդյան Արաբիայի պահանջներն անհեթեթ են եւ, ակներեւ է, դրանց չեն համաձայնի:
«Կարծում եմ, որ ի վերջո սահման գոյություն ունի: Մենք մի օր կզգանք այն, և, հնարավոր է, դրանով են պայմանավորված հոգեկան և նյարդային հիվանդությունների շատ արագ աճը: Չի՞ խոսում դա այն մասին, որ ուղեղն արդեն գերբեռնված է այն միջավայրի պատճառով, որում նա ապրում է»,- ասաց Կապլանը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարանները քանդելու և թալանելու դեպքի առթիվ:
Առաջին անգամ Արցախում նախատեսվում է հուլիսի 1-ից իրականացնել նորածնային սկրինինգ հետազոտություն:
«ԱՄՆ դեսպանի հայտարարությունը վերաբերում է այն ներդրումային պոտենցիալին, որը մենք ունենք այդ ոլորտում տնտեսապես ամենաարդյունավետ ներուժը իրացնելու դեպքում»,- հաղորդմամբ՝ նշել է փոխնախարարը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գևորգյանցների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ:
Զորակոչիկի հայրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ 2015 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ իր որդու մոտ ախտորոշվել է հիվանդություն, և նա առողջական վիճակի պատճառով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշմամբ ստացել է տարկետում` մինչև մեկ տարի ժամկետով: 2016 թվականին մեկ այլ բժշկական հաստատությունում ախտորոշվելուց հետո, դիմումատուի պնդմամբ, պարզ է դարձել, որ որդու հիվանդությունը դրական փոփոխության չի ենթարկվել:
Եմենում խոլերայով հիվանդացածների թիվն օգոստոսի վերջին կարող է հասնել 300 հազարի:
Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալին կալանավորելու մասին որոշումը բողոքարկելու համար դիմել է երկրի Սահմանադրական դատարան:
«Խնդրում եմ՝ շատ պատասխանատու, ինտենսիվ մեր այսօրվա հանձնարարականներն ադապտացնել տեղերում և նույն տեմպով աշխատել»։