
«Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ են վարել Լևանդովսկու ներկայացուցիչների հետ

Անգլիական ակումբներն ակտիվ բանակցություններ են վարում Գերմանիայի առաջնության երկրորդ ռմբարկուի՝ Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի վերաբերյալ: «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները հանդիպել են ֆուտբոլիստի գործակալների հետ և քննարկել են հնարավոր տրանսֆերի վերաբերյալ հարցեր, հաղորդում է Sky Sports-ը:
Հարձակվողը ցանկանում է հեռանալ «Բավարիայից», քանի որ մարզչական շտաբի և թիմակիցների կողմից աջակցություն չի զգում: Իսպանացի լրագրող Գիյոմ Բալագեն հաղորդել է, որ Լևանդովսկին նախապատվությունը կտա «Չելսիին»:
Լևանդովսկին դեկտեմբերին նոր պայմանագիր է ստորագրել «Բավարիայի» հետ, որը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Բունդեսլիգայի 2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 47 խաղերում հարձակվողը խփել է 43 գնդակ և կատարել է 10 ասիստ:
Transfermarkt-ը 28-ամյա լեհին գնահատում է 80 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը