
Հայտնի է «Բարսելոնայի» ամենաարժեքավոր ֆուտբոլիստը 2016/17 մրցաշրջանում

Կատալոնական «Բարսելոնայի»՝ 2016/17 թվականների մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ է ճանաչվել արգենտինացի Լիոնել Մեսսին:
Մեսսին համարվել է կատալոնական ակումբին ամենից շատ օգուտ բերած ֆուտբոլիստը: Մեսսին արդեն 5-րդ անգամ է արժանանում այս մրցանակին: Նա ճանաչվել էր լավագույնը նաև 2009/10, 2010/11, 2012/13 և 2014/15 մրցաշրջաններում:
Այս մրցանակը Մեսսին նվաճել է լրագրողների քվեարկության արդյունքում:
Նախորդ տարի կատալոնական ակումբում ամենաարժեքավոր ֆուտբոլիստը Լուիս Սուարեսն էր:
Սիրարփի Աղաբաբյան