Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունիսի 24-ին, ժամը 11:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Վ. Տերյան փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեսանյութը մեկնաբանել է նաեւ ինքը՝ Գոցիրիձեն՝ ասելով․ «Աշխարհում հայտնի Reddit-ում մեծ քննարկում է բարձրացել՝ սելֆի եմ նկարում, թե պանորամա: Իրականում ես ավելի քան մեկ միլիոն դիտում ու մեկնաբանություններ ունեմ՝ մեկը մյուսից դրական, իսկ օտարերկրացի կանայք ինձ հանգիստ չեն տալիս ծանոթանալու ցանկությամբ»,- գրել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում:
«Ինձ՝ որպես իրենց լավ ընկերոջ, խնդրեցին, որ կազմակերպեմ և իրականացնեմ գաղափարը։ Ես համաձայնեցի, և մենք էլ, իմ այն լավ ընկերների հետ, որոնք պատրաստ էին և ոչինչ չխնայեցին սրա համար, մեծ սիրով միանգամից հավաքվեցինք ու սկսեցինք աշխատել։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հեգնանքով է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ադրբեջանական բանակը աշխարհի 50 ուժեղագույն բանակների թվում է:
Ներդրումների մասով նա նշեց, որ մտավախոթյուն ունեն, որովհետև, ըստ տնտեսագետի՝ կարևոր է ոչ թե ներդրումների, այլ զուտ ներդրումների ցուցանիշը. «Զուտ ներդրումների ցուցանիշի առումով 2017թ. երեք ամսվա ցուցանիշը բացասական է, և նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 9 մլրդ դրամից ավելիով։ Սա նշանակում է, որ առաջին երեք ամսվա կտրվածքով գրեթե ներդրում չի արվել, որը մեզ նոր արդյունք է տալու»։
Ակնկալվում է, որ տնտեսական ակտիվությունը 2017 թվականին կբարձրանա, չնայած առկա ռիսկերին և մարտահրավերներին: Հիմնադրամն արձանագրում է, որ ներքին մրցակցության ամրապնդումը և բարեփոխումները կարևոր են մասնավոր հատվածի զարգացմանն ու տնտեսության դիվերսիֆիկացմանը նպաստելու համար:
Կատարն անընդունելի է համարում շրջափակումը վերացնելու համար արաբական երկրների կողմից ներկայացված պահանջները:
ԱՊՀ երկրների ավելի քան 2000 քաղաքացիներ, որոնք տարբեր երկրներում մարտական պատրաստություն են անցել գրոհայինների շարքերում, հետախուզման մեջ են:
Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայության աշխատակիցների կողմից Մեքքայում ահաբեկչության իրականացման փորձ է կանխվել:
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստորագրված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում՝ Ադրբեջան է տեղափոխվել ռուսական արտադրության զինտեխնիկայի նոր խմբաքանակ:
«Հայաստանը եղել է մի շուկա, որտեղ հանդիպել են դրսից մտած դոլարն ու դրսից բերված ապրանքը, գործարքը կայացել է, սպառողական կամ մակրոտնտեսական պահանջարկի հիմնական կոմպոնենտներն, ըստ էության, սպառողական էլեմենտ են ունեցել, իսկ ներդրումային էլեմենտը եղել է պետական աղբյուրներից»։
Հունիսի 24-ին, ժամը 12:41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը մեծ ներուժ ունի Հայաստան֊-ԵՄ, այդ թվում` ԱլԳ ձևաչափով հարաբերությունների ամրապնդման համար: Այս ամենը կարող է վտանգված լինել, եթե տարածաշրջանային կայունության և խաղաղության համար ԵՄ-֊ն, որպես գլոբալ դերակատար, բավարար ջանքեր չգործադրի»,- գրել է Աշոտյանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ենթադրյալ կողմնակիցները խորհրդարանի վրա հարձակում են իրականացրել, որի արդյունքում չորս անձ է վիրավորվել և կառույցին նյութական վնաս է պատճառվել:
Հունիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային 7 ավտոմատ նռնականետեր:
Սպիտակ տունը ցանկանում է պահպանել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների ճկունությունը:
Չինաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում:
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է. անընթեռնելի համարանիշներով ավտոմեքենաների «հնարամիտ» վարորդները կհայտնաբերվեն և կպատժվեն։
«Նոր իրավիճակ։ Երևան են տեղափոխվում 8 զինծառայող, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։
Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Այսօր էլ պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ հակառակորդը գործարկում է հրաձգային, դիպուկահար զենքեր, կիրառում է 60, 82 և 120 մմ-ոց ականանետեր:
Երեկ կյանքից հեռացած կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի հարազատները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ խնդրում են ծաղիկների և ծաղկեպսակների համար հատկացվող գումարը փոխանցել ՊՆ«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին:
Իրավիճակ փոխվեց։ Բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի, 5-րդ գումարտակի և Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Ալվարդ Գ.-ն և կամավոր հանձնել հակատանկային նռնականետ` արկով, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, ազդանշանային սարք, տարբեր տրամաչափի 189 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են Արցախյան պատերազմին մասնակցած և 1994-ին զոհված ամուսնուն:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող, մեկի վիճակը գնահատվում է ծանր։
Հունիսի 24-ին, ժամը 08:31-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 26-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) մոտ դատարան տեղափոխելուց առաջ որպես արգելված իր գումար են հայտնաբերել: