Բաժիններ՝

«Ինչո՞ւ են նրանք ուզում սպանել ինձ». Ջանլուիջի Դոնարումա

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման դժգոհել է ակումբի վերաբերմունքից:

«Ես ոչինչ չեմ արել: Ես երբեք չեմ ասել, որ ցանկանում եմ հեռանալ «Միլանից»: Ինչո՞ւ են նրանք ինձ սպանում»,- Դոնարումայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո 18-ամյա դարպասապահը հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ:

«Միլանի» նախագահ Լի Յոնհոնգը հայտարարել էր, որ դարպասապահը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի տրիբունաներում:

Կարդացեք նաև

Հունիսի 21-ին Sky Sport Italia-ն հաղորդեց, որ իտալական ակումբը ցանկանում է վերսկսել բանակցությունները Դոնարումայի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս