91 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան դերասան Ջերի Լյուիսը
Կյանքի 92-րդ տարում Լաս Վեգասում վախճանվել է ամերիկացի դերասան եւ կատակերգու Ջերի Լյուիսը: Այդ մասին հայտնել է Variety հրատարակությունը: Դերասանի ընտանիքի անդամների խոսքով՝ Լյուիսը մահացել է բնական պատճառներով:
Լյուիսը տառապում էր քաղցկեղից, թոքային ֆիբրոզից, մի քանի տարի նա պայքարում էր քաղցկեղի դեմ:
Լյուիսը հայտնի էր իր զվարճալի համարներով, որոնցով նա ելույթ էր ունենում ամերիկյան ռադիոյով և հեռուստատեսությամբ: Նա հռչակ ձեռք բերեց 1940-ական թվականներին մեկ այլ դերասանի՝ Դին Մարտինի հետ համատեղ կատակերգական գործերով:
Մեծ Էկրանին Լյուիսի գործերի թվում են նրա դերերն Էմիր Կուստուրիցայի «Արիզոնյան երազանք (Arizona Dream, 1993) և Մարտին Սկորսեզեի «Կատակերգության արքան» (The King of Comedy, 1982) ֆիլմերում: Դերասանը բազմաթիվ պարգեւների, այդ թվում՝ Emmy-ի հատուկ մրցանակի և պատվավոր «Օսկարի» դափնեկիր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: