«Սրա նպատակն այն է, որ հայ ժողովրդին հանեն ռուսների դեմ». Ֆերդինանդ Առաքելյանը՝ «Ելքի» նախաձեռնության մասին

«Անունները կարևոր բաներ են, շտապողականություն պետք չի մտցնել։ Ինչ-որ կա՝ թող մնա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «Ելք» խմբակցության՝ կոմունիստական շրջանի անհատների անուններով փողոցների անվանափոխության պահանջին՝ այս մասին ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանն էլ հայտարարեց, որ իրեն կոմունիստական գաղափարախոսության կրող չի համարել ու չի համարում, սակայն միանշանակ մերժում է «Ելքի» նախաձեռնությունը։

«Չի կարելի նեղացնել աշխարհայացքն ու քաղաքակրթությունը, պետք է լայն նայել: Ի՞նչ է նշանակում, որ պետք է ամեն ինչ փոխել: Ես ուրախ եմ, որ այսօր համալսարանում շատ լեզուներ են սովորում՝ անգլերեն, չինարեն և այլն, բայց ինչո՞ւ է այս օրերին այս թեման շոշափվում»,- ասաց ճարտարապետը՝ հավելելով, որ փողոցների անվանափոխման հիմքում հակառուսական տարր է ընկած:

«Ինչի՞ համար են տարիներ շարունակ եղած այս հակառուսական ելույթները։ Քաղաքագետներ կան, որ միայն հակառուսական ելույթներ են ունենում։ Գուցե սխալներ արել են սովետական գործիչները, բայց նույն Գրիբոյեդովը մեզ համար զոհվեց, մենք էլ նրանց համար ենք զոհվել: Սրա նպատակն այն է, որ հայ ժողովրդին հանեն ռուսների դեմ»,- նկատեց նա։

Նրա խոսքով՝ այս ամենն այնպես պետք է արվի, որ ռուս ժողովուրդը չմտածի, թե դա իրենց դեմ է. «Ես ստրկամտությունը չեմ ընդունում, բայց չեմ ընդունում նաև, որ կուսակցականները գալիս ու հիմարի տեղ են դնում ժողովրդին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031