
Կարեն Կարապետյանն ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ: ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Խորհրդի նիստի ընթացքում ձևավորվել է կուսակցության նոր խորհուրդը, որին անդամակցել են մեր կուսակցության 35 նոր անդամներ: Ընտրել ենք կուսակցության նախագահի տեղակալներ: Կուսակցության նախագահի տեղակալ է ընտրվել վարչապետ Կարեն Կարապետյանը, նախագահի տեղակալներ են ընտրվել Գալուստ Սահակյանը, Մուշեղ Լալայանը և Արմեն Աշոտյանը»,- ասաց Շարմազանովը:
Շարմազանովը հավելեց, որ կուսակցության վերջին համագումարից հետո որոշում էր կայացվել ձևավորել ավագների խորհուրդ: Խորհրդի նիստի ընթացքում ավագների խորրդի նախագահ է ընտրվել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Կուսակցության գաղափարական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Մուշեղ Լալայանը, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ՝ Ռուբեն Թադևոսյանը, կանանց խորհրդի նախագահ՝ Հերմինե Նաղդալյանը, երիտասարդական կազմակերպության նախագահ՝ Կարեն Ավագյանը: