
Հունական «Քսանտին» ցանկանում է պայմանագիր կնքել Մարկոս Պիզելիի հետ

Հունական «Քսանտին» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և ԱՄԷ-ի «Ալ Ֆուջեյրա» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի ծառայություններով: Այդ մասին հաղորդում է Sport24.gr-ն` ավելացնելով, որ Մարկոսը շուտով կժամանի Հունաստան և պայմանագիր կկնքի «Քսանտիի» հետ:
Վերջինս Սուպերլիգայի ընթացիկ առաջնությունում ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ հունական «Վերիան» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի` «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանի ծառայություններով: