
Շարմազանովն անհեթեթություն է որակում ՀՀԿ-ից արտահոսքի մասին խոսակցությունները

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անհեթեթեություն է որակում Հայաստանի Հանրապետական կուսակցությունից արտահոսքի մասին խոսակցությունները: ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, և մի խումբ գործիչներ էլ կարող են դուրս գալ: «Միայն վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցել են 11 հազար քաղաքացիներ»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ ՀՀԿ-ն գաղափարական կուսակցություն է, որի նպատակը եղել է ու կա ոչ թե այս կամ այն անձին պաշտոն տրամադրելը, այլ կուսակցության ծրագրերի և գաղափարախոսության կյանքի կոչումը: «Կուսակցությունն է որոշում, թե որ գործչի կարողությունները որտեղ ծառայեցնել հանուն Հայաստանի զարգացման: Ոչ թե այս կամ այն գործիչները պետք է գնահատական հնչեցնեն, այդ թվում նաև ես, այլ կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, և թիմն է որոշում, թե ում ծառայությունները և կարողությունները հանուն հայրենիքի առաջընթացի որտեղ ծառայեցնել»,- եզրափակեց Շարմազանովը: