Բաժիններ՝

Ճարպակալման հիմնական պատճառը էներգետիկ դիսբալանսն է. ավելորդ քաշն ու ճարպակալումը կանխարգելելի են

Մանկական տարիքում ավելորդ քաշն ու ճարպակալումը կարող են հանգեցնել հասուն տարիքում դրա հետևանքներից հաշմանդամության և մահացության: Տարիքին զուգահեռ ճարպակալում և ավելորդ քաշ ունեցող փոքրիկների մոտ զարգանում են կոտրվածքների բարձր հավանականություն, շնչահեղձություն, բարձր ճնշման, սրտանոթային համակարգի հիվանդությունների հակվածություն, ինսուլինառեզիստենտականություն, ինչպես նաև հոգեբանական խնդիրներ:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ավելորդ քաշն ու ճարպակալումը, ինչպես նաև դրանցով պայմանավորված ոչ վարակիչ հվանդությունները մեծ մասամբ կանխարգելելի են: Այս առումով մեծ նշանակություն ունի մարդկանց ճիշտ կենսակերպի ու առողջ ապրելակերպի սկզբունքների պահպանումը: Չափազանց կարևոր է սահմանափակել սննդակարգում բարձր կալորիականություն ունեցող մթերքի կիրառությունը՝ օգտագործվող յուղերի և շաքարի հաշվին, ավելացնել մրգերի և բանջարեղենի կիրառությունը, համադրել դրանք ընդեղենի և ընկուզեղենի հետ,վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ՝ երեխաների պարագայում օրական 60 րոպե, մեծահասակների դեպքում՝ 150 րոպե մեկ շաբաթվա համար:

Մասնագետների գնահատմամբ` ճարպակալումը և ավելորդ քաշը ճարպի չափազանց մեծ քանակության կուտակումն է, ինչը վտանգավոր է առողջության համար: Ճարպակալման հիմնական պատճառը էներգետիկ դիսբալանսն է, երբ ընդունած սննդի էներգետիկ արժեքը գերազանցում է օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ քանակությանը: Ամբողջ աշխարհում նախանշվում են հետևյալ միտումները` բարձր էներգետիկ արժեքով և յուղոտ մթերքի կիրառության աճ, ֆիզիկական ակտիվության նվազում՝ պայմանավորված նստակյաց կենսակերպի հետ, ինչպես նաև քաղաքային պայմաններում տեղաշարժման մեխանիզմների զարգացմամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` 1980 թվականից սկսած ամբողջ աշխարհում ճարպակալման հետևանքներից տառապողների թիվը կրկնապատկվում է: 2014 թ. տվյալներով՝ 18 տարեկանից բարձր 1.9 մլրդ մարդ ավելորդ քաշ ունի, որոնցից 600.000-ը տառապում են ճարպակալմամբ, իսկ մինչև 5 տարեկան 41 միլիոն երեխա ունեցել են ավելորդ քաշ կամ ճարպակալում:

Եթե ժամանակին ավելորդ քաշը և ճարպակալումը համարվում էին բնակչության բավարար եկամուտ ունեցող երկրների բնակիչներին բնորոշ վիճակ, ապա ներկայումս այս խնդիրն աստիճանաբար դառնում է նաև ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների հիմնախնդիր: Օրինակ` Աֆրիկայում ավելորդ քաշով երեխաների թիվը 1990-2014 թվականների ընթացքում կրկնապատկվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս