Արմեն Ամիրյանը ՀՀԿ-­ին անդամակցել է քաղաքական պատասխանատվություն կրելու համար

ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մեկնաբանել է, թե ինչու է իշխող Հանրապետական կուսակցությանն անդամակցելու որոշում կայացրել: ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Արմեն Ամիրյանն ասաց, որ իշխող կուսակցությանն անդամակցել է քաղաքական պատասխանատվություն կրելու համար: «Պետք է կրել նաև քաղաքական և թիմային պատասխանատվություն»,­- ասաց նախարարը:

Հարցին, թե ինչո՞ւ այն ժամանակ չէր անդամակցում, երբ կուսակցությանն անդամակցելու դիմումներ ներկայացրեցին կառավարության իր գործընկերները, Ամիրյանն ասաց, որ մշակույթի խնդիրներն այնքան շատ էին, որ դրա մասին մտածելու ժամանակ չի ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031