
Հովհաննես Սահակյանը վստահեցնում է՝ ՀՀԿ-ն ընտրություններին գնում է ավելի ամրացած

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին գնում է ավելի ամրացած և ուժեղացած: ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն տրոհվո՞ւմ է, այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«ՀՀԿն չի տրոհվում, մենք ընտրություններին գնում ենք ավելի ամրացած: Համախմբված ենք մեր կուսակցության նախագահի շուրջ և առաջիկա ընտրություններում էլ կունենանք այն, ինչի համար մասնակցել ենք ընտրական գործընթացին»,- ասաց Սահակյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելուց հետո, կուսակցությունը պատրաստվում են լքել նաև այլ անձինք, Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ նման բան ինքը չի լսել: