ՀՀԿ­-ն շարունակում է քննարկումները կուսակցության համամասնական և տարածքային ցուցակների շուրջ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության համամասնական և տարածքային ցուցակների շուրջ քննարկումները շարունակում է: ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովը հայտնեց, որ կուսակցության ցուցակը դեռևս ձևավորված չէ:

«Մենք փետրվարի 6-­16­-ը, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կներկայացնի իր նախընտրական համամասնական ցուցակը կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ դրանից առաջ, մենք, բնականաբար, կներկայացնենք նաև ձեր և հանրության դատին»,­- նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ խորհրդի նիստի ընթացքում չի քննարկվել, թե ո՞վ է ղեկավարելու կուսակցության նախընտրական շտաբը: Շարմազանովն ասաց, որ իրեն հայտնի է, թե ով է գլխավորելու նախընտրական շտաբը, սակայն հիմա նրա անունը տալու ժամանակը չէ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031