
Մոուրինյոն ուրախ է, որ Մխիթարյանն իրենց հետ է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է նաև Մխիթարյանի մասին:
«Երբ Մխիթարյանը եկավ, մենք գիտեինք, որ նա պատրաստ է, բայց եղավ վնասվածքը: Ուրախ ենք, որ Մխիթարյանը մեզ հետ է»,-ասել է Մոուրինյոն:
Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խոշոր հաշվով հաղթեց «Ուիգան»-ին: Խաղի հաշիվը բացվեց 44-րդ րոպեին` աչքի ընկավ Մարուան Ֆելաինին, այնուհետև 57-րդ րոպեին «Ուիգան»-ի դարպասը գրավեց Կրիս Սմոլինգը:
74-րդ րոպեին մրցակցի դարպասը գեղեցիկ հարվածով գրավեց նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպման վերջնամասում «կարմիր սատանաների» 4-րդ գոլը խփեց Բաստիան Շվայնշտայգերը:
Ժոզե Մոուրինյոյի սաները դուրս եկան գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ: